Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սահմանամերձ համայնքում զենք կրելն անհրաժեշտություն. Քանի որ մենք գիտենք թշնամին ով է, միշտ էլ պարտադիր է, որ զգոն մնանք

ԱԺ պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը Facebook սոցիալական ցանցում գրել է, որ օրենքի նախագիծ մշակելու նպատակով իրեն հետաքրքրում է՝ արդյոք հանրությունը համաձայն է, որ  սահմանային գոտում մշտապես բնակվող քաղաքացիներին, որոնք անցել են հատուկ պատրաստություն և ոստիկանությունից ստացել են քաղաքացիական զենք պահելու, կրելու թույլտվություն ու ստուգումների արդյունքում դրսևորել են իրենց պիտանիությունը հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում և բացակայում են զենքի տիրապետմանը խոչընդոտող հիմքերը, տրամադրել շրջանառության թույլատրված մարտական զենք’ ինքնապաշտպանության, քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության, կենսաապահովման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության նպատակների կատարման համար, ինչպես նաև սահմանապահ ուղեկալների կողմից իրականացվող մարտական գործողություններին ու հատուկ օպերացիաներին աջակցելու և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։

Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչները ողջունում են նման նախաձեռնությունը: Ավելին՝  նախկինում՝ սկսած 2012 թվականից, միշտ էլ այդ խնդիրը բարձրացվել է թե՜ մարզպետարանում, և՜ պաշտպանության նախարարին, թե վարչապետներին: Չինարի բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ խնդրին. «Քանի որ երկու տարին մեկ մեզ մոտ եղել են դիվերսիոն գործողություններ թե հենակետերի վրա, թե քաղաքացիական բնակչության վրա: Պահանջել ենք, խնդրել ենք, ժամանակին մի քանի կարաբին զենք են տվել, բայց դե զենքը օգտագործելու թույլտվություն պետք է ունենա:Մենք 10-11 այդպիսի զենք ունենք, ստացել ենք, բայց առավել ևս, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանում ստեղծվեց, ես հիշում եմ, որ երջանկահիշատակ Արմեն Երիցյանը օգնեց, աջակցեց, որ համապատասխան շենքը կա, զենքի պահպանման պահոցը կա: Ես միշտ ասել եմ, որ մեր զորակոչային տարիքին համապատասխան, մոբի ենթակա մարդկանց քանակով զենքն ունենանք, ի պահ տրվի իրենց, և եթե Աստված մի արասցե իրավիճակը կլարվի, վազքով 10 րոպեում յուրաքանչյուրս մեզ ամրակցված զենքը վերցնում ենք ու գնում դեպի սահման: Մենք միշտ էլ դա պահանջել ենք, խնդրել ենք, որ դա ունենանք: Քանի որ մենք գիտենք թշնամին ով է, միշտ էլ պարտադիր է, որ զգոն մնանք»,-ասաց Սաղոյանը:

Այգեձոր բնակավայրի վարչական ղեկավար Լորիս Միրզոյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահանջը միշտ էլ դրված է եղել, արել են, պարզապես քիչ է եղել: Զենքի կրման թույլտվություն ովքեր ունեն, իրենց է տրվել զենքը: Այսինքն՝ պետք է նվազագույնը 5 տարի թույլտվություն ունենաս, որսորդմիության անդամ լինես, որևէ խախտում կատարած չլինես, որ մարտական զենքը տրամադրեն: Այդպիսի մարդիկ էլ քիչ են:

«Ես առաջարկում եմ՝ զինակոչին համապատասխան սահմանամերձ գյուղերում՝ Չինարի, Չորաթան, Մովսես, Այգեպար, Պառավաքար լինեն արտակարգ իրավիճակների ջոկատներ, որոնք համապատասխան զինպահեստն ունեն, և զենքերը կարող ենք պահել այնտեղ, ոչ թե քաղաքացին իր տանը պահի:

Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը: Այո, սահմանին ապրող մարդկանց, որոնք կարող են զենք կրել, նրանց թվին համապատասխան տվյալ համայնքում պետք է զենք լինի»,-հավելեց Միրզոյանը:

Ներկայումս փորձում են օրենսդրական նախաձեռնություն կյանքի կոչել սահմանամերձ  համայնքների բնակիչներին զենքով ապահովելու համար: Ինչպիսին է ձեր և ընդհանրապես համայնքի բնակիչների կարծիքը:

Դա խիստ անհրաժեշտություն է: Ես չգիտեմ՝ իմ ասածը ոնց կընդունեք, բայց սահամանամերձ գյուղերին դա խիստ անհրաժեշտ է: Ես պատրաստ եմ բոլոր ձևերով աջակցել, ամենայն ձևով այդ զենքին տիրապետել, տիրություն անել, հետևել, որ պետք եղած ժամանակ անմիջապես տրամադրենք օգտագործելու համար: Զենքը սահմանամերձ գյուղերին պետք է: Ոչ թե միայն Այգեձորին, այլ ընդհանրապես սահմանամերձ գյուղերին:

Լուսանկարը՝ Civilnet.am-ից

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում