Tuesday, 03 10 2023
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ»․ Բայրամով
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան
Ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատման հասցեները հոկտեմբերի 3-ի համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Ուշադրությամբ կհետևեմ զարգացումներին․ Կարասինը՝ ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարության մասին
Թուրքիայի տրանսպորտի նախարար-Զանգեզուր միջանցքը կլինի «Միջին միջանցքի» կարևոր երթուղիներից մեկը, որը կարող է տարածվել դեպի թուրքական աշխարհ և Պեկին
Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ. ՄԱԿ-ի առաքելություն
Ես անվտանգ հասել եմ Երևան․ ես տեսել եմ դժոխքը, տեսել` աշխարհի վերջը. Հունան Թադևոսյան
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Լիբանանը պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները․ նախարար
ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար
Հայաստանից է կախված. Երևանը կարող է Արևմուտքի և Իրանի միջև միջնորդ լինել
Հռոմի ստատուտը կանխարգելիչ էֆեկտ ունի, վավերացումը պատմական իրողություն է
«ՄԱԿ-ի առաքելության ժամանումն ուշացած էր»․ Արարատ Միրզոյան
Բնակարան վարձով տալու պատրվակով 5 hոգուց հափշտակություն է կատարել
«ԱՄՆ-ն պետք է զինի Հայաստանը», ճառերից անդին ուրիշ ոչինչ․ Երևանի քայլերն ու Վաշինգտոնի պատասխանները
Որպես պետություն կարճատես պետք է լինես, որ սերունդներին զրկես Հռոմի ստատուտի բարեբեր ազդեցությունից. ՍԴ փոխնախագահ
Ոչ թե Սահմանադրությունն էր պետք փոխել, այլ սահմանադրությունը մեկնաբանողներին. Վահե Գրիգորյան
Ինչու ՍԴ-ն 2023-ի քննությամբ 2004-ի որոշումից տրամագծորեն հակառակ եզրահանգման եկավ. Պարզաբանում է ՍԴ փոխնախագահը
Հռոմի ստատուտը սեղմող գործիք է, գնում հասնում է մինչև պետությունների երիկամներ. Վահե Գրիգորյան
ՄԱԿ ԱԽ-ն և ՄՔԴ-ն համեմատելի չեն. ՄԱԿ ԱԽ-ն ի բնե քաղաքական մարմին է. Վահե Գրիգորյան
Իրավազորությունը ճանաչելու դեպքում ՀՀ-ն պարտավորվելու է ողջ ծավալով համագործակցել ՄՔԴ-ի հետ
ՌԴ նախագահի ձերբակալման հետ կապված աղմուկը Հայաստանում ուռճացված է. Վահե Գրիգորյան
Հռոմի ստատուտի վավերացումից օգտվելու է հայ ժողովուրդը. Վահե Գրիգորյան
Հակարիի կամրջի մոտ կտրել են աջ ականջ
Հռոմի ստատուտը պետք է վավերացվի Գրանադայից առաջ, առ այն, որ ՀՀ շրջադարձն անշրջելի է

Ինչ սպասել Հայաստանին Թեհրանում տեղի ունենալիք հանդիպումից. հերթական դասը

Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ ասամբլեայի շրջանակում ունեցած երկկողմ հանդիպմանը քննարկել են ռեգիոնալ իրողություններն ու պայմանավորվել են հանդիպել Թեհրանում, նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ: Եռակողմ այդ հանդիպման ժամկետ չի նշվում, սակայն ինքնին պայմանավորվածությունը հատկանշական է մասնավորապես Իրան-Ադրբեջան բավականին լարված փոխհարաբերության պայմաններում, որին ականատես ենք վերջին օրերին: Ինչպես հայտնի է, Իրանը նաև հատուկ ստորաբաժանումների խոշոր զորավարժություն էր անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին, այսպես ասած թալիշական ինքնավարության սահմանակից շրջանում: Մինչ այդ Բաքուն էր բավականին կոշտ հայտարարություններ հնչեցրել Իրանի ուղղությամբ, իսկ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրադրությունն էլ հանրությանն առավել հայտնի է, կապված իրանական բեռնատարների հետ: Ահա այս պայմաններում, Նյու Յորքում տեղի է ունենում Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը և պայմանավորվածությունը՝ Թեհրանում հանդիպել երեքով: Այդ տեղեկությունն ըստ ամենայնի հիասթափություն է պատճառելու հայաստանյան որոշ հանրային շերտերի, այդ թվում փորձագիտական, որոնք վերջին օրերին վատ քողարկված սպասումով հանրությանը «պատրաստում» էին Ադրբեջանի դեմ իրանական հուժկու քայլերի:

Իրականում սակայն, խոսքն այստեղ միայն պայմանականորեն կարող է լինել հիասթափության մասին, քանի որ գործնականում հանրությունը ականատես է հերթական քաղաքական կամ աշխարհաքաղաքական դասի, առ այն, որ ժամանակակից աշխարհում աշխարհաքաղաքական և ռազմա-քաղաքական փոխհարաբերությունների բնույթն այնպիսին է, որ առավել գնահատելի է դառնում որոշակի պայմանավորվածությունների հանգելը, քան դիմակայության ճանապարհով գնալը: Եվ պետք է արձանագրենք, գուցե մեզանից շատերի համար ցավով կամ ափսոսանքով, որ մասնավորապես հարևան Իրանի պարագայում կարճատեսություն է սպասել Բաքվի հետ հարաբերության զարգացման բախումնային սցենար, որքան էլ հնչեն որոշակի կոշտ ուղերձներ: Իրանի համար առավել ևս պատկերացնելի է, թե ինչպիսի ծուղակի կարող է վերածվել Ադրբեջանի հետ բախումնային սցենարը: Թեհրանը միաժամանակ լավ է պատկերացնում, որ Ադրբեջանը հատկապես արցախյան գոտում նոր ստատուս-քվոյի պայմաններում առավել քան վերածվել է Իրանի դեմ բազմաշերտ պլացդարմի, որտեղից կան ռիսկեր, սակայն Թեհրանի խնդիրը այդ ռիսկերը կառավարելն է, այլ ոչ թե իր իսկ ձեռամբ դրանք պայթեցնելը: Եվ պետք է նկատել, որ հենց այդ տրամաբանությունն է նախընտրելի նաև Հայաստանի համար, որովհետև այդ «պայթեցումների» դեպքում, անի դա Իրանը, թե որևէ այլ կողմ, բեկորները, ընդ որում ոչ փոքր բեկորները, թռչելու են դեպի Արցախ ու Սյունիք հաստատապես: Մի բան, որն առնվազն տեսանելի ապագայի համար չի կարող բխել Արցախի ու Հայաստանի շահից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում