Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Մեկ տարի Արցախը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, հիմա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

 Վերջին շրջանում նորից տեսնում ենք Ալիևի հոխորտանքները, սպառնալիքները, մեղադրանքները: Ձեր կարծիքով այս մեկ տարի ժամանակը մենք կարողացե՞լ ենք առավելագույնս օգտագործել մեր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ, թե ոչ:

Այս մեկ տարին յուրահատուկ ժամանակահատված էր. ընդհանրապես թե պատերազմն ինքը, թե պատերազմից հետո այս մեկ տարին: Իհարկե, ողբերգություն է պատերազմը, բայց արդեն նոր իրավիճակում ապրելը նույնպես պահանջում է կամք, տոկունություն, հավատ: Բայց այս մեկ տարվա ընթացքում Արցախը գտնվում էր  վերակենդանացման բաժանմունքում, հիմա կարելի է ասել, տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Իհարկե, դեռևս չենք ապաքինվել, այդ գործընթացը կամաց-կամաց ընթանում է, իհարկե, այս ապաքինումը բազմաթիվ ոլորտներում պետք է իրականացվի: Հիմա մեծ ուշադրություն է դարձվում սոցիալ-կենցաղային հարցերին, ինչը բնական է: Զուգահեռ ուշադրություն է դարձվում քաղաքական խնդիրներին, հատկապես ռազմաքաղաքական: Նոր իրավիճակ է, այս պահի դրությամբ մենք մեր անվտանգությունն ապահովում ենք ռուս խաղաղապահների օգնությամբ: Այսինքն մենք ունենք նոր մարտահրավերներ և հակառակորդը որևէ ձևով չի վերանայում իր մոտեցումները, շարունակում է ապակառուցողական ձևով առաջ շարժվել և տարբեր տիպի սադրանքների, սպառնալիքների են դիմում: Դա բնական է, և Ադրբեջանը դժվար թե հրաժարվի այդ ամենից, հատկապես նման իրավիճակում: Բայց ամեն ինչ պետք է իր տեղն ընկնի, դրա համար մեզնից պահանջվում է մեծ աշխատանք և ինչպես միշտ, բացառապես մեզնից է կախված մեր ապագան՝ և հաղթանակները, և պարտությունները: Ամեն ինչի հիմքում մենք ենք և չպետք է որևէ մեկին մեղադրենք: Դրա համար պետք է ապաքինվենք, այլ տարբերակ չունենք, ճիշտ քաղաքականություն վարենք, ինչ խնդիրներ, ինչ արատներ կան, փորձենք վերացնել, ինչ ձեռքբերումներ կան, զարգացնենք, մեր միասնականությունը ամրապնդենք: Մնացածը ցույց կտա ժամանակը: Հիմա մեր անվտանգության հիմնական գրավականը դիվանագիտական ասպարեզն է, դա է մեզ թույլ տալու ապահովել մեր անվտանգությունը: Առաջնային դիրք է դուրս եկել դիվանագիտությունը:

Վերջին շրջանում անընդհատ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի կարգավորման մասին են խոսում ԱՄՆ-ն, Ֆրանսիան: Երեկ էլ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի իր ելույթում նշեց Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելու  անհրաժեշտության մասին: Այս փուլում որքանո՞վ է  հնարավոր Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով բանակցությունների վերսկսումը:

Կարծում եմ՝ հնարավոր է, և դրա մասին խոսում են  բոլոր համանախագահող երկրները: Բոլորն էլ ընդգծում են, որ հակամարտությունը կարգավորված չէ: Բոլոր երեք համանախագահող երկրները կոչ են անում, որ հարցը պետք է խաղաղ ճանապարհով հանգուցալուծում գտնի: Մենք սպասում ենք, որ համանախագահները կայցելեն տարածաշրջան և հանդիպում կլինի նաև Արցախի ներկայացուցիչների հետ: Մենք այդպիսի հանդիպում արդեն ունեցանք ռուս համանախագահի հետ:  Դժբախտաբար Ֆրանսիայի համանախագահի պահվածքը շատ անհասկանալի է, շատ վատ տպավորություն թողեց և արձագանքներ առաջացրեց Արցախում: Նա այցելել էր Երևան և անգամ չէր տեղեկացրել և հանդիպում չէր եղել Արցախի ներկայացուցիչների հետ: Սա, կարծում եմ՝ անթույլատրելի է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խաղաղ ճանապարհովհարցը կարգավորվի:

Ինչպե՞ս եք գնահատում Ալիևի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, և արդյոք չպետք է կոշտ արձագանք լիներ այդ ելույթին:

Ալիևի ելույթը, նորություն չէ, և մենք չպետք է դրա մեջ անակնկալներ փնտրենք: Նա միշտ էլ դրա մասին խոսում է: Կան մի շար կարևոր բաներ, որ ինքն ասում է և մենք դրա մասին նախօրոք ենք զգուշացրել: Օրինակ, խոսում էր Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի մասին, հիմա արդեն ասում է՝ տարածաշրջան, վաղը դառնալու է ադմինիստրատիվ վարչատարածքային միավոր: Բայց մի բանում մենք համաձայն ենք Ալիևի հետ, որ իրոք Ադրբեջանում չկա Լեռնային Ղարաբաղ հասկացություն և չի էլ կարող լինել: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Հիմա նրանք գրավել են մեր տարածքների 80 տոկոսը, բայց մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում, և սա պետք է բոլորի համար պարզ լինի: Այո, Ադրբեջանում չի կարող լինել Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ: Մեզնից է կախված, թե ինչպիսի Արցախ է լինելու, ոնց ենք մենք կարողանալու փրկել մեր երկիրը: Դա բացառապես մեզնից է կախված, մեր աշխատանքից, մեր միասնականությունից, մեր աշխատանքից, մեր պրոֆեսիոնալիզմից, մեր նվիրվածությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում