«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի կարծիքով՝ ռուսաց լեզվի համար ավելի բարձր կարգավիճակ, քան այն այսօր ունի Հայաստանում՝ չի կարող տրվել:
Նա բավարար է համարում այն հանգամանքը, որ այդ լեզուն այսօր ուսուցանվում է դպրոցներում ու բուհերում՝ որպես օտար լեզու.«Մեր մայրենի լեզուն հայերենն է, ուսուցման լեզուն հայերենն է ու այլ լեզու լինել չի կարող: Մնացածն անլուրջ խոսակցություններն են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:
Բլեյանի դիտարկմամբ՝ խնդիր է այն հանգամանքը, որ Հայաստանում միակ կրթահամալիրը, որտեղ վրացերենն ուսուցանվում է որպես օտար լեզու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն է: Խնդիր է նաև, որ պարսկերենը որպես ևս ուսուցանվում է միայն իր կրթահամալիրում և ևս երկու կրթահամալիրներում.«Մենք ունենք խնդիրներ, որոնք պետք է լուծել հանգիստ, մասնագետներ պատրաստելով:Այսինոն՝ այն համալսարանները, որոնք դրանով զբաղվում են՝ պետք է ավելի գործուն քայլեր անեն»,-եզրափակեց նա:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում