Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Իրանի զորավարժություններն ուժի ցուցադրում են ի պատասխան Ադրբեջանում հակաիրանական գործողությունների. Բախում կողմերի միջև չի լինի

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է  իրանագետ Տիգրան Դավուդյանը  

Պարոն Դավուդյան, Իրանի նախագահ Ռայիսին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքականության մեջ նոր դարաշրջան սկսելու մասին: Ի՞նչ կարելի է ակնկալել այս հայտարարությունից։

Իրանի նախագահ Ռայիսին, ընտրվելուց հետո հայտարարեց, որ իր կառավարության արտաքին քաղաքականության առանցքը կազմելու է բարիդրացիական հարաբերությունների ընդարձակումը հարևան երկրների հետ։ Նկատի պետք է ունենալ, որ Իրանն ունի տասնհինգ հարևան, նրանք Իրանի հետ ունեն ցամաքային կամ ջրային սահման. այդ հարևանները ճնշող մեծամասնությամբ իսլամական երկրներ են՝ հիմնականում սուննի դավանանքին հետևող, յոթը արաբական երկրներ են։ Իրանն իր հարևանների հետ ունի տարբեր բնույթի խնդիրներ, որոնք կարգավորման կարոտ են։ Ռայիսին արտաքին գործերի նախարար է նշանակել Աբդուլլահյանին, որն արաբագետ է և նախկինում որպես դիվանագետ աշխատել է արաբական երկրներում։ Նախարարը մինչ այժմ ճամփորդել է Իրաք և ԱՄՆ՝ ՄԱԿ-ի նստավայր, իսկ նախագահի հետ եղել է նաև Տաջիկստանում՝ «Շանգհայ» տնտեսական միության տարեկան հավաքին։ Պրն Ռայիսին այս կարճ ընթացքում արտաքին քաղաքականության ասպարեզում ունեցավ երկու հաջողություն. հայացք դեպի արևելք շրջանակում ընդունվեց Իրանի 12-ամյա վաղեմություն ունեցող դիմումը «Շանգհայ» տնտեսական միության անդամակցելու համար, իսկ Սաուդյան Արաբիան մեղմացրեց իր դիրքորոշումն Իրանի հանդեպ, որը ցայտուն կերպով դրսևորվեց արքա  Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի ՄԱԿ-ի տարեկան նստաշրջանի ելույթի ժամանակ:

Ջերմություն է նկատվում  նաև հայ-իրանական հարաբերություններում։ Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը մինչ այժմ հանդիպել և բանակցել են երկու անգամ՝ Թեհրանում և Դուշանբեում, իսկ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կամ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահյանին հանդիպել և բանակցել են Թեհրանում, Դուշանբեում և Նյու Յորքում։ Իրանի նախագահը Հայաստանի անկախության 30-ամյակն առանձին կերպով շնորհավորել է ՀՀ նախագահին և վարչապետին, Իսլամական Խորհրդարանի նախագահը, ԱԳ նախարարը, Էներգետիկայի նախարար և Իրան-Հայաստան համագործակցության պետական հանձնաժողովի նախագահը և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը առանձին պատգամներով իրենց պաշտոնակիցներին շնորհավորել են Հայաստանի անկախության 30-ամյակը։

Իրանը զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին։ Սա Ադրբեջանի դժգոհությունն է առաջացրել։ Ի՞նչ խնդիր է լուծում Իրանը նման քայլով։

Ադրբեջանի հետ սահմանի մոտ Իրանի զորավարժություններին նախորդել են տարածաշրջանի մի քանի զորավարժություններ՝ Ադրբեջանի, Թուրքիայի ու Պակիստանի մասնակցությամբ և Գորիս-Կապան ճանապարհի դեպքերն ու Ադրբեջանի ոստիկանության կողմից երկու իրանցի վարորդների կալանումը։  Իրանի զորավարժություններն ուժի ցուցադրում են, քանի որ Թեհրանը մտահոգ է ադրբեջանական որոշ հակաիրանական շրջանակների գործունեությունից, որոնք փորձում են Թուրքիայի, Իսրայելի և մի շարք այլ ոչ բարյացակամ պետությունների ու խմբավորումների օգնությամբ ապակայունացնել Իրանի և հատկապես Ատրպատական նահանգում իրավիճակը։ Այս օրերին մի շարք հակաիրանական արտահայտություններ են հնչում Ադրբեջանի որոշ գործիչների կողմից, որոնք անապատասխան չեն մնում Իրանի կողմից։ Վերջերս էլ Ադրբեջանի Միլլի Միջլիսի մի անդամ Թեհրանին սպառնաց Իրանի «30 միլիոն ադրբեջանցիների զարթոնքով», որը հուժկու պատասխան ստացավ Իրանի հենց ազերիաբնակ քաղաք Արդաբիլի կրոնապետի կողմից։ Իմ կարծիքով ռազմական որևէ բախում կողմերի միջև տեղի չի ունենա:

Պարոն Դավուդյան, Իրանի դեսպան Զոհուրին Հայաստանի ԱԽ քարտուղարին մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների հետ կապված։ Ինչպիսի՞ լուծում պետք է լինի խնդրին։

Լուծումները լինելու են կարճատև և երկարատև․ այս հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱԺ-ում սեպտեմբերի 15-ին և ասաց․- «․․․անցած դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ճանապարհը պետք է անարգել օգտագործվի Հայաստանի տրանսպորտային միջոցների ու բեռների տարանցման համար։ Բայց օտարերկրյա բեռների տարանցման համար ոչինչ չի քննարկվել։ Ենթադրվում է, որ Ադրբեջանը այս իրավիճակը ստեղծել է ի պատասխան հայկական կողմի հայտարարությունների, որ նոյեմբերյան ու հունվարյան եռակողմ հայտարաություններում Հայաստանի տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու մասին դրույթ չկա»։ Օտարերկրյա բեռների՝ այս դեպքում իրանական բեռների, տարանցման հարցը Կապան-Գորիս ճանապարհի այդ հատվածում բախվելու է դժվարությունների։ Հայաստանի մի շարք գործարարներ, այդ շարքում նաև իրանցիներ, համաձայնել են, որ իրենց բեռնատարների համար Ադրբեջանին մաքսատուրք վճարեն, քանի որ նրանց համար Կապան-Տաթև ճանապարհը անմատչելի է, մեծ մեքենաները չեն կարողանում անցնել կամ էլ խափանվում են։

Կապան-Տաթև ճանապարհը հիմա արագ կերպով նորոգվում և լայնացվում է, որպեսզի անցանելի լինի նաև երեքից ավել  սռնի ունեցող ավտոմեքենաների համար։ ՀՀ կառավարության հայտարարության համաձայն այդ ճանապարհը պատրաստ կլինի նոյեմբերի վերջին։ Հետայսու միայն իրանական այն ավտոմեքենաները կարող են Հրցախ մտնել, որոնք դեպի Իրան վերադառնալիս կշրջանցեն Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական հատվածը և Տաթև-Կապան երթուղին կընտրեն․ Ադրբեջանը ֆիքսում է Արցախ մտնող իրանական ավտոմեքենաներին և վերադարձին՝ եթե դրանք ադրբեջանական պոստի մոտով անցնեն, դրանց վարորդներին պատասխանատվության է կանչում։

Որպես երկարատև լուծում պետք է արագացնել Հյուսիս-Հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան 60 կիլոմետրանոց հատվածի կառուցումը, որն ամբողջությամբ նոր ու արդիական ճանապարհ է լինելու՝ 12 կիլոմետր թունելով և 4,5 կիլոմետր կամուրջով։ Այս նպատակի համար ՀՀ կառավարությունըհատկացրել է մեկ միլիարդ ԱՄՆ դոլար, որի կեսը նախատեսված է ԵՄ հնգամյա նպաստի ծրագրում։ Վարչապետն այս նիստում շեշտեց․ «Սա նոր որակ կբերի մեր տնտեսությանը, մեր հաղորդակցությանը` ԻԻՀ հետ մեր տնտեսական կապերի ամրապնդմանը։ Դա որոշակի հետաքրքրություն կառաջացնի Պարսից ծոցը Սև ծովին կապելու նախագծերի շրջանակներում։ Եթե հարցը դիտարկենք ավելի լայն համատեքստում` տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների բացման շրջանակներում, ապա այս ծրագիրը բոլորովին այլ մասշտաբ ու նշանակություն է ունենում»։

Սիսիան-Քաջարան մայրուղու կառուցման տենդերին մասնակցելու համար ցանկություն են հայտնել մասնակցել նաև իրանական ճանապարհաշինական ընկերությունները։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում