Thursday, 21 10 2021
Հայաստանի և Դոմինիկայի միջև ազատ վիզայի ռեժիմ կգործի
Գյումրիում տղամարդը փորձել է խեղդամահ անել մորը, մկրատով հարվածել քրոջ դեմքին
Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Թբիլիսիում ձերբակալել են 11 թմրավաճառների
Իրանն արգելել է իր բեռնատարների մուտքը Լաչին և Լեռնային Ղարաբաղ․ Ադրբեջանի ուզածը եղավ՝ հայկական կողմի անգործության պատճառով
Տեղի է ունեցել Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քննարկումը
Թող աշխատավարձերն ու թոշակներն էլ բարձրացնեն․ քաղաքացիները դժգոհ են գնաճից
17:09
Կորոնավիրուսի համավարակը կարող է շարունակվել 2022 թ.-ի ընթացքում․ ԱՀԿ
Քննարկման շեշտը դրվում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա, հուսով ենք կվերսկվեն քննարկումները ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի շուրջ
16:50
ՆԱՏՕ-ն կհայտարարի ռազմական նորաստեղծությունների 1 մլրդ եվոյի հիմնադրամի ստեղծման մասին
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագծին
Շատերը վարկի տակ են մտնում, ամաչելով՝ Նոր տարվա տոնին են պատրաստվում, որ հետ չմնան. Վիգեն Խաչատրյան
Փորձելու եմ ճանաչել այս հիասքանչ երկիրը. ՀՀ նախագահը հյուրընկալել է բրազիլական ջիու-ջիթսուի աշխարհի բազմակի չեմպիոն Ռոջեր Գրեյսիին
Ինչքան շատ բիոմետրիկ անձնագիր պատվիրի պետությունը, այնքան մրցույթի մասնակիցը ցածր գին կառաջարկի. Բիչախչյան
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աթենքում մասնակցում է Եվրոպական խորհրդարանների նախագահների երկօրյա խորհրդաժողովին
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
ՊԲ-ն ցրելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ Արցախի նախագահի խոսնակ
Ով է խժռում տնտեսական արդյունքը Հայաստանում. էկոնոմիկայի նախարարի ակնարկը
15:25
IDBank-ն ու ԵՊՀ-ն ամփոփեցին Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթը
Ամանորյա օրերին պետական ծառայողներն են միայն ամբողջ ծավալով հանգստանում. Վլադիմիր Վարդանյան
15:10
Չինաստանի ռեստորաններից մեկում գազի հզոր պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր, վիրավորներ
Հայաստանում է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը. ԱԳՆ-ում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Լուկաս Սելարայանի գոլը
Այս նախագիծը մի փոքր ուշացած է․ Բագրատյանը՝ Վաչե Տերտերյանին
Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել
Սա այն նախագիծը չէ, որ լուծում է բոլոր պետական պարտավորությունները․ Վաչե Տերտերյան
14:24
5,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի արեւելքում
Ավագանու անդամը եթե 6 ամիս էլեկտրոնային հասցեն չի նայել, արագ պետք է իրենից ձերբազատվել․ Տերտերյան
14:20
Մեծ Բրիտանիան եւ Նոր Զելանդիան համաձայնեցրել են ազատ առեւտրի մասին գործարքը
Համայնքապետերը նախագծով իրավունք կունենան հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո 3-օրյա ժամկետում հետ վերցնել դիմումը․ Վաչե Տերտերյան

Մեր դեմ հոգեբանական պատերազմ  է մղվում, այդ մարդիկ հայրենիքն աճուրդի են հանել

Ռուսաց լեզվին Հայաստանում կարգավիճակ տալու հարցը վերջին օրերին հասարակական-քաղաքական շրջանակների լայն քննարկման առարկա դարձավ։ Նման ցանկություն հայտնել էր նախ Սամվել կարապետյանը, ապա Հանրային հեռուստաընկերության եթերում նաև Ռուբեն Վարդանյանը։

Նշենք, որ Մոսկվան կոնկրետ քայլեր է անում Հայաստանում ռուսերենի կարգավիճակի ուղղությամբ։ Վերջերս Ռոսսոտրուդնիչեստվոն ռուսերենի կուրսեր է սկսել Սյունիքի մարզի իրավապահների եւ այլ խավերի շրջանում, «խաղաղապահների հետ շփումը դյուրացնելու» համար։

Լեզվաբան, հրապարակախոս Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ ծայրաստիճան զարմանալի է, որ Հայաստանի համար վճռորոշ ու վտանգավոր ժամանակներում, երբ անհրաժեշտ է ձևավորել այնպիսի օրակարգ, ինչպիսին պետության ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, բավականին հայտնի մարդկանց կողմից ասպարեզ են նետվում բոլորովին անհասկանալի խնդիրներ․«Այդպիսի խնդիրներից է՝ Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ տալ ռուսերենին կամ թեկուզ անգլերենին։ Նախ պետք է հասկանալ, որ եթե դու որևէ լեզվի քո պետության մեջ տալիս ես պետական կարգավիճակ, դու դրանով բոլորովին չես շահում այդ պետության աջակցությունը։ Բոլոր պետությունները, որպես կանոն, առաջնորդվում են իրենց ազգային շահերով ու ազգային խնդիրների լուծմամբ։ Դրանով որևէ լեզվին կարգավիճակ տալը չի կարող ունենալ հիմնական նշանակություն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Դիլբարյանի՝ առաջարկելով, որ հայերենին զուգահեռ այլ լեզուներ էլ ունենան այստեղ կարգավիճակ, այն պարագայում, երբ Հայաստանում չկա մեծ ռուս բնակչություն, ռուսական համայնք, անիմաստ  է․ «Ես համարում եմ դա լիովին արհեստածին, անհասկանալի։ Առանց այն էլ ընկճված ազգային արժանապատվությունն էլ ավելի ընկճելու, 44 օրյա պատերազմից հետո ցածր ազգային ինքնագնահատականն ու անվստահությունն ավելացնելու միտում կա՝ ինչ նպատակներից էլ որ դա թելադրված լինի։ Իսկ նպատակը շատ թափանցիկ է։ Իրենց թվում է, որ եթե մենք օտար լեզուներին տվեցինք կարգավիճակ, ապա այդ պետությունները կշտապեն իրենց ամբողջ զորաբանակով, տնտեսական հզորությամբ գալ մեզ օգնության, բայց դրանք կեղծ պատկերացումներ են»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ նման հայտարարությունները ռուսական  ազդեցությունը մեծացնելու, իսկ հայկականը թուլացնելու միտում ունեն․«Նրանք  հայրենիքն աճուրդի են հանել՝ դոլարով, լեզվով, մշակույթով։ Հոգեբանական պատերազմ է մղվում մեր դեմ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանի խոսքերով՝   Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ կարող է  ունենալ բացառապես հայոց  լեզուն․«Ճիշտ է դա իրենց մայրենի լեզուն չէ, բայց թող համակերպվեն։ Անշուշտ ազդեցության գործակալական ցանց է գործում, բայց հայ ժողովրդի կամքն անկոտրում է»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում