«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի խոսքերով՝ Ադրբեջանում շարունակում է պահպանվել հաղթանակի էյֆորիան, իսկ մեզ մնում է ժամանակ շահել ու այս ընթացքում հզորացնել բանակը. «Չէ՞ որ մենք այն պետությունն ենք, որ այդ երկրին ծնկի ենք բերել: Բայց քանի որ մեր բանակը չկարողացանք հզորացնել, պարտվեցինք: Հիմա պետք է բանակը հզորացնենք, որ մեր մնացած խնդիրները լուծենք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:
Ըստ Մելքոնյանի՝ վերջին մեկ տարվա ընթացքում մենք հետևություններ արել ենք, սակայն կարևոր է ֆիքսել, որ մենք հույսներս միայն մեր վրա պետք է դնենք:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում