ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ խորհրդարանական ընդդիմության պահվածքն անպատասխանատու է: Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց վաղվանից իրականացվելիք բողոքի միջոցառումների նրանց նախաձեռնությունը և նշեց. «Նրանք մոռանում են, որ իշխանափոխության հարցը լուծողները ոչ իրենք են,. ոչ էլ իրենց 200.000 ընտրողները: Այդ հարցն իր պատասխանն ունի, իշխանության հարցը լուծված է՝ անկախ նրանից, մեզ դուր է գալիս իշխանության որակը, թե ոչ»:
Ստյոպա Սաֆարյանը մտահոգիչ է համարում նաև այն հանգամանքը, որ ընդդիմությունը խուսափում է կատարել իր պարտականությունները՝ այդ թվում նաև միջազգային վեհաժողովներում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում