Monday, 04 12 2023
Հանրապետության մի շարք տարածքներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը
Տանիքից գողացել են տոնածառը. փնտրվում են կոտայքցի 3 գողերն ու տոնածառը
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 5-ի համար
Բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և տրակտորը․ կա 4 տուժած
Աբովյանում հայտնաբերվել է իրանցի 35-ամյա տղամարդու դի
Պաշտոնական Բաքուն «ապատեղեկատվություն» է որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը
Բաքուն փորձում է Երևանի ձեռքով լուծել արևմտյան ճնշումների խնդիրը
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացած 15-ամյա տղայի մասին
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է»․ Կլաար
Միջազգային հանրության աջակցությունն էական է ԼՂ-ի էթնիկ զտման ենթարկված բնակչության միջազգային պաշտպանության համար. Միրզոյան
Ֆրանսիական ամեն համայնք մի հայ ռազմագերու է հովանավորում. հանրային արշավ է սկսվել
«Ռուսաստանը որևէ մեկի նկատմամբ թշնամական մտադրություններ չունի»․ Պուտին
«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին
Դանակահարել են դպրոցում, ծնողը հայտնել է, թե հեծանիվից է ընկել, 15-ամյա Նարեկը մահացել է
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հրշեջները մարել են Լոռու մարզի Լեռնանցք գյուղում բռնկված խոշոր հրդեհը
21:40
Կարմիր խաչի տնօրենն այցելել է Գազա
Իրանը ձգտում է վերահսկել պանթուրքական ծրագիրը՝ այն, ինչ Ռուսաստանը չկարողացավ
Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
Հայաստանը միջազգային գործընկերներին ներկայացվել է որպես «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջող իրականացման օրինակ
Podcast կարևորի մասին
Սպանություն սահմանին. Երեւանը խստիվ դատապարտում է
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պարզաբանել է բնագավառում լիցենզավորման և մասնագետների հավաստագրման նոր կարգը
Կիրակնօրյա լրատվական – վերլուծական թողարկում
Գազայում ՄԱԿ-ի զոհված աշխատակիցների թիվը հասել է 111-ի
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանն այցելել է Վայոց ձորի և Սյունիքի մարզեր
ՀՀ և ՌԴ բուսասանիտարական մարմինների միջև խորհրդակցություններ են ընթանում՝ առաջացած խնդիրների հրատապ լուծման նպատակով
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը բանակցությունների համար ժամանել է Բաքու
Հրդեհ՝ Լեռնանցք գյուղում

Երևանի հավասարակշռված պատասխանն Էրդողանին

Չնայած Հայաստանի համար ընդունելի չէ միջանցքային տրամաբանությունը, սակայն Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ շփումների: Օրերս այդպես էր արձագանքել պաշտոնական Երևանը այն հայտարարությանը, որ Հայաստանի վարչապետից՝ Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկի մասին արել էր Թուրքիայի նախագահ Էրդողանը: Էրդողանն ասել էր, որ, եթե Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ուզում, ապա ոչ թե պետք է մերժի միջանցքային քննարկումները, այլ գնա այդ օրակարգի շուրջ համաձայնության Ադրբեջանի հետ:

Էրդողանի այդ հայտարարությունը, ինչպես առիթ ունեցել եմ գնահատելու նախորդ հոդվածներում, թերևս չարժե դիտարկել միագիծ: Անկասկած է, որ Թուրքիան չէր կարող չխոսել միջանցքից: Տարօրինակ կլիներ, եթե չլիներ այդ այսպես ասած պայմանի հիշատակումը, քան այն, որ դա կա՝ հնչել է: Ի վերջո, երբ խոսվում է հայ-թուրքական որևէ շփման կամ խոսակցության մասին, պետք է նկատի ունենալ այն, որ Անկարան չի կարող այսպես ասած չնկատել Բաքվին իր խնդիրներով և օրակարգերով: Դա չի նշանակում, որ Թուրքիայի համար «միջանցքի» օրակարգը ընդամենը Բաքվին աջակցելու խնդիր է: Սակայն, թերևս բոլորովին միարժեք չէ այն, որ Թուրքիայի համար «միջանցք» հարցի կարգավիճակային շեշտադրումը նույնքան կարևոր է, որքան Բաքվի համար:

Անկարան անշուշտ դեմ չէ, որպեսզի Ադրբեջանը ստանա այդ «միջանցքը», սակայն պետք է նկատել, որ Էրդողանը իրեն դիտարկում է շատ ավելի լայն մասշտաբի խաղի մասնակից, իսկ այսօր Թուրքիան ունի այդ խաղի շատ այլ առանցքային գոտիներ, ըստ այդմ «միջանցքին» ամեևին դեմ չլինելով և գուցե նույնիսկ լինելով կողմ, այդուհանդերձ իր համար այն ներկայումս կարող է դիտարկել փոքր խնդիր: Եվ ավելին, հայ-թուրքական հարաբերության թեման կարող է դիտարկել ավելի մեծ հարցեր լուծելու միջոց: Այստեղ էլ Հայաստանը կարող է իր համար նկատել այդ իրավիճակում Թուրքիայի հետ երկխոսության հարցը առաջ մղելու հնարավորություն: Եվ այդ իմաստով է թերևս, որ Երևանի արձագանքը Էրդողանին բավականին հավասարակշռված է, այն առումով, որ մի կողմից արձանագրվում է «միջանցքային» տրամաբանությանը դեմ լինելը՝ այսինքն Երևանի որոշակի կարմիր գիծը, մյուս կողմից սակայն Երևանը այդուհանդերձ Թուրքիայի այդ դիրքավորումը չի դիտարկում սկզբունքային արգելք և պատրաստ է խոսել անգամ այդ անհամաձայնության պայմաններում: Սա թերևս օպտիմալ մոտեցում է, հաշվի առնելով օրինակ հենց այն հանգամանքը , որ իրական քաղաքականության ռեժիմում Թուրքիայի մոտիվացիաները կարող են որոշակիորեն տարբերվել Բաքվից: Իհարկե լայն իմաստով այստեղ թերևս հարկ է չունենալ ավելորդ պատրանքներ, քանի որ Թուրքիան թերևս որևէ կերպ ավելի մոտիվացված չէ Հայաստանի հետ հարաբերության հարցում, այլ, ինչպես գնահատեցի ավելի վերևում՝ հայ-թուրքական հարցը գոնե առայժմ դիտարկում է իր ավելի լայն խաղի մեջ օգտագործելի խաղաքարտ, մասնավորապես Վաշինգտոնի և Մոսկվայի հետ հարաբերություններում: Այդ իմաստով բոլորովին երկրորդական չէ այն, որ Էրդողանը Հայաստանի վարչապետի հետ հանդիպման առաջարկի մասին բարձրաձայնեց Նյու Յորք այցի ճանապարհին՝ ՄԱԿ ԳԱ նստաշրջանին մասնակցելու նպատակով, և Ռուսաստան այցից օրեր առաջ, որտեղ ինչպես նշել է Պուտինի խոսնակ Պեսկովը՝ լինելու է ռուս-թուրքական աննախադեպ ընդարձակ օրակարգով քննարկում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում