Monday, 16 05 2022
19:30
COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 521 միլիոնը
Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
19:10
Իրաքում երեք օդանավակայան Է փակվել սաստիկ ավազահողմի պատճառով
Խաղաղության պայմանագրում պետք է ֆիքսել Արցախի համար անցումային շրջանի գաղափար
18:50
Հունգարիայի նոր նախագահը դատապարտել է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ
18:40
Ուկրաինայից եւ Դոնբասից Ռուսաստան ժամանած փախստականների թիվը գերազանցել Է 1,3 միլիոնը
18:30
Ավստրիան մայիսի 16-ից կհանի մուտքի սահմանափակումները օտարերկրյա զբոսաշրջիկների համար
Երևանի պատասխանը Լուկաշենկոյի սադրանքին
Սաակաշվիլիի փաստաբանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման
Վանաձորի «Հայրենիք» խմբակցությունը չի մասնակցելու ավագանու նիստերին
18:10
Ռուսաստանը եւ Իրանը կարող են նավթագազային սարքավորման գործարան հիմնել
18:00
ԵՄ-ի ԱԳՆ ղեկավարները մայիսի 16-ին չեն կարող համաձայնեցել ՌԴ-ի նկատմամբ նավթային բռնարգելքը. Բորել
17:57
Խարկովի հյուսիսարևելյան հատվածը անցել է ուկրաինացիների վերահսկողության տակ
Երևանյան լիճ թափվող կոյուղաջրերի խնդիրը լուծելու համար Հրազդան գետի երկայնքով նոր կոյուղագիծ կառուցելու ծրագիր կիրագործվի
Անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն
17:50
Եվրոպայի Կենտրոնական բանկը կարող Է թվային եվրոյի մշակումն սկսել 2023 թվականի վերջին
17:43
Իլհամ Ալիևը Էլիզաբեթ Երկրորդ թագուհուն ձի է նվիրել
«Անկարան պետք է դիվանագիտական ​​նուրբ հավասարակշռություն պահպանի Մոսկվայի և Կիևի միջև». Քալըն
Պատրաստ ենք ապահովել սահմանների անվտանգությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում. ՀԱՊԿ առաջնորդների համատեղ հայտարարությունը
«Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ուղղակի վտանգ չի ներկայացնում ՌԴ-ի համար». Պուտին
17:31
Ռումինիայի ԱԳՆ-ն հայտարարել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի անհրաժեշտության մասին
17:30
ԱՄՆ-ը մտադիր Է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը վավերացնել մինչեւ աշուն
17:23
Օրվա միտքը. Արևմուտքը կուժեղացնի ճնշումը ԽՍՀՄ տարածքում
Վրաստանն անվտանգ երկիր են ճանաչել գործարար զբոսաշրջության համար
Ուսումնական տարվա ավարտը հունիսի 3-ին է, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում հունիսի 6-ին. Անդրեասյան
17:10
«Արևմտյան պատժամիջոցներին ՀԱՊԿ-ը պետք է դիմակայի միասնաբար». Լուկաշենկո
Լիբանանի արաբները ևս քվեարկել են հայ պատգամավորների օգտին
17:00
Ռահմոնը Պուտինի հետ քննարկել է Տաջիկստանի բանակի արդիականացման ծրագիրը
16:52
Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում «երկնքից կրակ է թափվում»
Պուտինն առաջարկել է ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալ

Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Իգոր Խովաևի (Ռուսաստան) հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը:

ԱԳ նախարար Միրզոյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններին, որտեղ ընդգծված է հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը առաջնահերթ են համարել տարածաշրջանում առկա իրավիճակի դեէսկալացիային ուղղված հստակ քայլերի իրականացումը։

ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել հրատապ հումանիտար խնդիրների հասցեագրման շուրջ: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Հնգակողմ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը արտահայել է հայկական կողմի պատրաստակամությունը` վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է համանախագահների հետ հանդիպմանը հայտնած դիրքորոշումը դեէսկալացիայի և հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ։

Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու իրենց մանդատի համաձայն աշխատել կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և հակամարտության արդյունքում առաջացած առկա խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում