Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հնդկաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները կարևորել են Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարը

Հնդկաստանը և Միացյալ Նահանգները կոչ են անում Թալիբանին ենթարկվել Աֆղանստանի վերաբերյալ ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի բանաձևին և ընդգծել են այդ երկրում ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը: Այս մասին ասվում է Հնդկաստանի վարչապետի և Միացյալ Նահանգների նախագահի հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ:

Մոդիի և Բայդենի առաջին հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ օրը, Սպիտակ տանը: Քննարկվել է, թե Հնդկաստանն ու Միացյալ Նահանգներն ինչպես կշարունակեն ընդլայնել համագործակցությունը տարբեր ոլորտներում և միասին կզբաղվեն առանցքային հարցերի լուծմամբ, ինչպիսիք են COVID-19-ը և կլիմայի փոփոխությունը։

«Ղեկավարները որոշեցին, որ թալիբները պետք է ենթարկվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2593 բանաձևին (2021 թ.), որը պահանջում է, որ Աֆղանստանի տարածքը երբեք այլևս չօգտագործվի որևէ երկրի սպառնալու կամ հարձակվելու, ահաբեկիչներ պահելու կամ մարզելու, ահաբեկչական հարձակումներ պլանավորելու կամ ֆինանսավորելու համար, և ընդգծվեց Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը: Առաջնորդները Թալիբանին կոչ են արել պահպանել այս և մյուս բոլոր պարտավորությունները, ներառյալ երկրից Աֆղանստանի և օտարերկրյա քաղաքացիների անվտանգ, ապահով և կանոնավոր ելքի ապահովումը և հարգանքը մարդու իրավունքների, ներառյալ կանանց, երեխաների և փոքրամասնությունների ներկայացուցիչների հանդեպ», – ասվում է հայտարարության մեջ:

Մոդին և Բայդենը խոսել են Աֆղանստանում մարդասիրական օգնության տրամադրման կարևորությունից և թալիբներին կոչ արել լիարժեք և անարգել մուտք ապահովել ՄԱԿ-ի, նրա գործընկերների և մարդասիրական բոլոր կազմակերպությունների համար:

«Արտացոլելով Աֆղանստանի ժողովրդի համար զարգացման և տնտեսական հնարավորությունների խթանման իրենց երկարաժամկետ հանձնառությունը, նրանք (Միացյալ Նահանգների և Հնդկաստանի առաջնորդները – խմբ.) արտահայտեցին իրենց վճռականությունը ՝ շարունակելու սերտ համակարգումը և գործընկերների հետ աշխատանքը՝ ապահովելու համապարփակ և խաղաղ ապագա բոլոր աֆղանների համար», – ասվում է հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում