
5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Աֆրիկայի ափերից հարավ, հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է Մոսկվայի ժամանակով ժամը 8.21 -ին: Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Պորտ-Էլիզաբեթ քաղաքից 2173 կմ հարավ։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Հնարավոր զոհերի և ավերածությունների, ինչպես նաև ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան։