Բոսֆորում բախվել են ռուսական «Ռուսիչ -10» և թուրքական «Թահսին Իմամօղլու» բեռնատար նավերը: Այս մասին հայտնել է Թուրքիայի առափնյա պահպանությունը:
«Բախման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, միայն նավերն են վնասվել: Դեպքի վայր են ուղարկվել առափնյա պահպանության ծառայության քարշակները», – ասվում է հաղորդագրության մեջ:
Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են: