Կարկուտ, անձրև, քամի․ վատ եղանակը խնդիրներ է ստեղծել ամբողջ Վրաստանում: Բնության տարերքից առավելապես տուժել է Արևմտյան Վրաստանը. սողանքային գործընթացների ակտիվացումը շարունակվում է, շատ տեղերում ճանապարհները փակ են սողանքային զանգվածներով:
Հորդառատ անձրևների պատճառով Աջարիայում կրկին սողանքային գործընթացներ են ակտիվացել: Քոբուլեթիում, Խելվաչաուրիում և Խուլոյում հսկայական հողի զանգվածներ են իջել գյուղեր տանող ճանապարհներին:
Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը երթևեկությունը վերականգնելու համար իրականացնում է ճանապարհների մաքրման աշխատանքներ։
Օմպարետի գյուղում (Արևմտյան Վրաստան) 40 ընտանիք կտրվել է արտաքին աշխարհից. Սողանքները փակել են գյուղ տանող ճանապարհը: Կամուրջ է վնասվել: