Աշխարհում ածխի արժեքի բարձրացումը պայմանավորված է գազի կտրուկ թանկացմամբ․ ածխի պահանջարկն աճել է էլեկտրակայանների և կոմունալ ձեռնարկությունների կողմից։
Bloomberg-ի հաղորդմամբ՝ ածխի գինը հասել է վերջին 13 տարվա ընթացքում գագաթնակետին:
Ըստ ICE Futures բորսայի տվյալների՝ 2022 թվականի ֆյուչերսների արժեքը 1 տոննայի դիմաց կկազմի միջինը 137 դոլար։
Նշվում է, որ ածխի պաշարները բավականին քիչ են, դրա արտահանումն Ավստրալիայից, Հարավային Աֆրիկայից և Կոլումբիայից դժվար է, իսկ մատակարարումները Ռուսաստանի Դաշնությունից բավարար չեն:
Bloomberg-ը հայտնում է, որ գազի գնի աճը բարձրացրել է նաև էներգիայի այլ՝ ավելի մատչելի աղբյուրների պահանջարկը: