ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է Աֆղաստանում հանցագործությունների համար մահապատիժների կամ անդամահատումների պրակտիկան վերականգնելու թալիբների պլանները։ Այս մասին հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, փոխանցում է RIA Novosti-ն։
««Թալիբանի» հայտարարած այդօրինակ գործողություններն իրենցից ներկայացնում են մարդու իրավունքների ակնհայտ կոպիտ խախտում, և մենք մտադիր ենք պատասխանատվության ենթարկել նման խախտումների մեղավորներին»,-ասել է Փրայսը ճեպազրույցի ժամանակ։
Երեկ AP-ն, հղում անելով շարժման ականավոր ներկայացուցիչներից մուլլա Նուրուդին Թուրաբիին, հայտնել էր, որ թալիբները մտադիր են պահպանել գողության համար վերջույթները կտրելու պրակտիկան։