Tuesday, 16 04 2024
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում

Նախընտրական շրջանում Քոչարյանի կողմնակիցների կողմից աննկարագրելի հայհոյանքներ էին, ինչու քրգործ չհարուցվեց

Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Ֆեյսբուքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար: Գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով՝ «Մարդուն ծանր վիրավորանք հասցնելը՝ նրա հասարակական գործունեությամբ պայմանավորված», որը նախատեսում է պատիժ՝ մինչև 3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ մինչև երեք ամիս ժամկետով:

Նշենք, որ նախորդ Ազգային ժողովն իր աշխատանքի վերջին օրերին օրենք ընդունեց, որը քրեականացնում է անպարկեշտ խոսքերը և հայհոյանքը և հենց այդ հոդվածով էլ հարուցվել է՝ քրեական գործը: Իրավապահ մարմինները միջոցներ են ձեռնարկում մեկնաբանության հեղինակի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Այս առնչությամբ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե խոսքը հայհոյանքի մասին է, ապա դա որևէ առնչություն չունի խոսքի ազատության հետ: «Ես չեմ գտնում, որ հայհոյանքը  տեղ ունի խոսքի ազատության մեջ: Հայհոյանքը ո՞նց կարող է խոսքի ազատություն լինել: Ես վտանգն այլ տեղ եմ տեսնում, որ Նիկոլ Փաշինյանի դեպքում են քրեական գործ հարուցում օգտատիրոջ դեմ: Հայհոյանքի ու հայհոյախոսության դեմ բողոքողները բազմաթիվ են եղել, բայց իրավապահ մարմիններն անհետևողական էին, իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում այդ 3 մլն դրամի տուգանքը գործելու է: Իհարկե, անընդունելի եմ համարում հայհոյանքը, բայց 3 մլն տուգանքը անմարդկային է: Գուցե վարչապետի դեպքում է միայն այդ 3 մլն-ը գործում: Որտեղի՞ց մարդը պետք է վճարի այդ գումարը, հավանաբար կգերադասի բանտում անցկացնել 3 ամիս: Ես չեմ ընդունում, որ միայն վարչապետի դեպքում են այդպես մտահոգվել: Էլ չեմ ասում, որ ծիծաղելի է, որ հայհոյանքի մասին օրենք են ընդունում, իսկ «ծանր հայհոյանք» արտահայտությունն էլ ավելի ծիծաղելի է: Իհարկե, լավ կլինի, որ որևէ մեկը չհայհոյի  վարչապետին և քրեական օրենսգրքում էլ չներառվի ծանր հայհոյանքի մասին նման հոդված: Իսկ եթե չեն կարողանում իրենց զսպել, չի նշանակում, որ կարելի է այսպիսի սարսափեցնող տուգանք նախատեսել»,-ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Նա հռետորական հարց հնչեցրեց՝ եթե այդ օրենքը հետադարձ ուժ ունենար, վարչապետը մուծելո՞ւ էր 3 մլն դրամ տուգանքը իր հայհոյանքների համար, որը մենք լսում էինք նախընտրական քարոզարշավի ժամանակ:

«Մենք նախընտրական շրջանում այնքան հայհոյանք լսեցինք, այդ թվում նաև Քոչարյանի կողմնակիցների կողմից անտանելի, աննկարագրելի հայհոյանքներ էինք լսում, որոնց դեպքում քրեական գործ չհարուցվեց խուլիգանության հոդվածներով: Բոլորն ազատություն ունեին ուղղակի հայհոյելու, սկսած նախկին նախագահ Սերժ Սարգսյանից»,-ընդգծեց իրավապաշտպանը:

Հարցին, թե հնարավո՞ր է այս հոդվածը զսպաշապիկ լինի հայհոյողների համար, թե՞ հայհոյողը էլի կշարունակի հայհոյել՝ հաշվի առնելով, որ օրինակ, անկախությանը օրը Նիկոլ Փաշինյանի ելույթի տեսագրության տակ կրկին հայհոյախառն մեկնաբանություններ կային, Ժաննա Ալեքսանյանը պատասխանեց. «Այն մարդիկ, որոնք չեն կարողանում իրենց զսպել և խիստ ցանկություն ունեն վարչապետին հայհոյելու, կարծեմ այդ թևը՝ «Հայաստան» դաշինքը, բավական ֆինանսական հնարավորություններ ունի, նրանց կողմնակիցները գուցե կհայհոյեն և կմուծեն տուգանքը:

Մենք երկար տարիներ չենք տեսել այսպիսի հայհոյախոսություն: Նախկինում ոչ մի ընտրության ժամանակ ես չեմ հիշում այդպիսի սեռական բնույթի հայհոյանքներ հնչեն: Ինչո՞ւ առաջացավ հայհոյանքը և ինչու առաջացավ անհրաժեշտություն նման հոդված ընդունելու: Լավ կլինի՝ վարչապետը մտորի այս հարցերի շուրջ, ինչպես անել, որ երկրում չլինի հայհոյանք:

Այո, ես կողմ եմ այդ սահմանափակմանը, ես դեմ եմ տուգանքների մեծ չափին: Երևի իշխանություններն իրենց նկատի ունեին, որ իրենց հայհոյելու դեպքում պետք է թանկ տուգանքներ լինեն: Ավելի լավ է իշխանությունն իր պահվածքով թելադրի մեր երկրում հայհոյանքի իսպառ վերացումը: Դա կլինի ամենաճիշտը: Բարեկրթությությամբ պետք է զբաղվի իշխանությունը, ոչ թե բարձր տուգանքներ նախատեսի հայհոյողների համար»,-ասաց նա:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում