Sunday, 22 05 2022
11:45
Հյուսիսային Մակեդոնիայի նախկին վարչապետը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
11:30
Զիմբաբվեում փղերի հարձակման հետևանքով 60 մարդ է զոհվել
Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ
11:00
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը քննադատել է Գերմանիային՝ Ուկրաինայի իրավիճակի հետ կապված դիրքորոշման համար
Իշխանությունը սատկած առյուծ չէ, որ նստես ու քշես. Չախոյանը` Քոչարյանին
Սյունիքի միջանցքի խնդիրը մեծացրել է Իրանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ
Եկեք բանավեճի Հանրայինի եթերում, եթե վստահ եք ձեր ասելիքի ճշմարտացիությանը. Ալեքսանյանը’ «Հայաստան» դաշինքին
Հայաստանում գնաճը ներմուծված է, հետևաբար Կենտրոնական բանկը ոչինչ չի կարող անել
10:09
Ժնեւում վաճառվում Է գոլֆի գնդակի չափի տանձաձեւ ադամանդ
Ինչու է Արցախի ԱԺ պատգամավորների աշխատավարձի բարձրացմանը վերաբերող նախագիծը հանվել շրջանառությունից
09:45
Պիկասոյի «Պառկած մերկ կինը» նկարը 67,5 մլն դոլարով վաճառվել Է Sotheby՚s-ի աճուրդում
09:30
«Վեկտոր»-ը ծաղկախտի դեմ նոր պատվաստանյութի գրանցման հայտ Է ներկայացրել
09:15
Էդ Շիրանը երկրորդ անգամ հայր է դարձել
Գիտուժ, որը պիտի վերածվի զինուժի
00:00
Արգելվել է Ջո Բայդենի մուտքը ՌԴ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
23:30
Պուգաչովայի և Գալկինի բաժանման մասին լուրերը կեղծ են
23:15
Գերմանիայում տորնադո է մոլեգնում. կա զոհ
Մաքրվել է Երևանի ամենամեծ վարչական շրջանի 18 տարածք
Մայիսի 22-ին երթ կամ հանրահավաք չի լինի. Իշխան Սաղաթելյան
22:30
Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը՝ «Yerevan Tech Forum 2022»-ի բանախոս
Երկիրը «փրկիչների» կարիք չունի…
Իրանի հետ ունենք համընկնող շահեր, նվազում են Սյունիքի ռիսկերը
ՏՏ ոլորտի միջոցառումները կխթանեն ՀՀ ոլորտի վրա հիմնված տնտեսության զարգացմանը. մեկնարկել է Երևան Թեք Ֆորումը
Ուզում եմ իմանալ «30+1» գործը փակվե՞լ է, թե ոչ․ Դաշնակները հիմա ի՞նչ են ուզում
Վրաստանում երկու երկրաշարժ է գրանցվել
Հակիրճ՝ բրյուսելյան հանդիպման մասին
Գիտությունն է մեր պետականության, ինքնիշխանության պահողը
Մեր ազնիւ ժողովուրդի զաւակներէն կը խնդրուի այս ապատեղեկատուութեան զոհ չդառնալ. Հաղորդագրութիւն Ռ.Ա.Կ. Լիբանանի Շրջանային Վարչութեան
Ուկրաինական պատերազմ. էսկալացիա՞, թե՞ դիվանագիտություն

Անհրաժեշտ է մշտապես աշխատանքից ազատվող աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում. ՄԻՊ

2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոքներով բարձրացված թերևս ամենատարածված խնդիրն աշխատանքից ազատելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն է: Այս խնդրին Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես անդրադառնում է իր գործունեությունն ամփոփող տարեկան հաղորդումներում:

Այսպես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե նույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է նշված նորմի վերլուծության արդյունքում ձևավորված դիրքորոշումը, ըստ որի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելը գործատուների ոչ թե իրավունքն է, այլ պարտականությունը, իսկ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսելու հնարավորությունը վերաբերում է ոչ թե վերջնահաշվարկ կատարելու կամ չկատարելու կողմերի հայեցողությանը, այլ վերջնահաշվարկի կատարման կարգին, օրինակ՝ ժամկետին:

Հարկ է հստակ արձանագրել, որ գործատուն որևէ կերպ իրավասու չէ սահմանափակելու աշխատանքից ազատվելուց հետո աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու իրավունքը: Նշված խնդրի մասնավոր դրսևորումներից է աշխատողին աշխատանքից ազատելիս նրա հետ վերջնահաշվարկ ընդհանրապես չկատարելը, ոչ ամբողջովին կատարելը կամ օրենսդրությամբ սահմանված ժամկետի խախտմամբ կատարելը:

2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը դիմած քաղաքացիներից մեկը տեղեկացրել է, որ ցանկացել է լուծել աշխատանքային պայմանագիրը, սակայն գործատուն սպառնացել է սեփական նախաձեռնությամբ պայմանագիրը լուծելու դեպքում վերջնահաշվարկ չկատարել:

Խնդրի նման դրսևորման կապակցությամբ հարկ է նշել, որ Աշխատանքային օրենսդրությունն իրավական որևէ հիմք չի տալիս գործատուներին վերջնահաշվարկ կատարելու բացարձակ, իմպերատիվ օրենսդրական պահանջը դարձնել պայմանական, առավել ևս այդպիսով սահմանափակելով աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու՝ աշխատողի իրավունքը:

Պաշտպանին հասցեագրված բողոքներից մեկով էլ քաղաքացին տեղեկացրել է, որ կինն իր դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից: Գործատուն վերջնահաշվարկի մի մասը հրաժարվում է կատարել, մասնավորապես՝ հրաժարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար դրամական հատուցում տալ: Խնդիրը կոնկրետ դեպքով Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ ստացել է լուծում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

ՀՀ ֆինանսների նախարարի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի սեպտեմբերի 10-ի «Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանելու մասին» թիվ 416-Ն համատեղ հրամանի հավելվածով սահմանված է աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը, որոնց մեջ մտնում է նաև ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը:

Ինչ վերաբերում է արձակուրդային բոլոր օրերի համար հատուցում տրամադրելուն՝ հարկ է վկայակոչել Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/3516/02/08 որոշումը, որում Վճռաբեկ դատարանը պարզաբանել է, որ հատուցումը պետք է վճարվի չօգտագործված բոլոր արձակուրդների համար: Վերոգրյալի հաշվառմամբ՝ չօգտագործված արձակուրդների համար դրամական հատուցումը կազմում է վերջնահաշվարկի մաս, ավելին՝ վերջնահաշվարկի մաս կազմում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար հատուցումը:

Այսպիսով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ անհրաժեշտ է մշտապես պահպանել օրենսդրության պահանջը՝ աշխատանքից ազատվող աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում