2008 թվականի Մարտի 1-ի դեպքերից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը երկրում հայտարարեց արտակարգ դրություն, տպագիր մամուլը շուրջ 20 օր դադարեց տպագրվել: ԶԼՄ-ները հայտնում էին միայն պաշտոնական տեղեկատվություն, գործում էին մի շարք սահմանափակումներ:Նույն թվականի դեկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը գանգատ է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ռ. Քոչարյանի այդ հրամանագրի: Դիմումից 13 տարի անց՝ օրեր առաջ, եվրոպական դատարանը հրապարակում է վճիռը։ ՄԻԵԴ վճռով արձանագրվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտման ազատության) և 6-րդ հոդվածի 1-ին մասի (արդար դատաքննության իրավունքի) խախտում: Այն հարկատուների գրպանին կարժենա 9000 դոլար։ Թեմայի շուրջ Առաջին լրատվականը զրուցել է Հանուն Հանրապետության կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վահագն Մարտիրոսյանի և փաստաբան Գևորգ Դավթյանի հետ։