Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մտահոգված է, ասում է՝ «Սփյուռքի բոլոր ճակատներում նահանջ ենք գրանցում, մենք կորցնում ենք հայապահպանմամբ աչքի ընկնող ավանդական Սփյուռքը»։ Պատճառը, ըստ Սինանյանի ենթակառուցվածքների բացակայությունն է։ Նշում է, որ անցնող տարիներին ոչինչ չի արվել դրանք ստեղծելու ուղղությամբ, և իրենք հիմա զրոյից փորձում են կառուցել այն։ Բավական լուրջ է լիբանանահայերի վիճակը։ Սինայանը հուսով է՝ առաջիկայում նրանք կվերադառնան Հայաստան․նրանց օժանդակության փաթեթը վերագործարկում է։