Thursday, 21 10 2021
Դատավոր Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին միջնորդությունը մերժվեց
17:50
Թրամփն ազդարարել է TRUTH Social սեփական սոցցանցի գործարկման մասին
Հայաստանի և Դոմինիկայի միջև ազատ վիզայի ռեժիմ կգործի
Գյումրիում տղամարդը փորձել է խեղդամահ անել մորը, մկրատով հարվածել քրոջ դեմքին
Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Թբիլիսիում ձերբակալել են 11 թմրավաճառների
Իրանն արգելել է իր բեռնատարների մուտքը Լաչին և Լեռնային Ղարաբաղ․ Ադրբեջանի ուզածը եղավ՝ հայկական կողմի անգործության պատճառով
Տեղի է ունեցել Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քննարկումը
Թող աշխատավարձերն ու թոշակներն էլ բարձրացնեն․ քաղաքացիները դժգոհ են գնաճից
17:09
Կորոնավիրուսի համավարակը կարող է շարունակվել 2022 թ.-ի ընթացքում․ ԱՀԿ
Քննարկման շեշտը դրվում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա, հուսով ենք կվերսկվեն քննարկումները ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի շուրջ
16:50
ՆԱՏՕ-ն կհայտարարի ռազմական նորաստեղծությունների 1 մլրդ եվոյի հիմնադրամի ստեղծման մասին
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագծին
Շատերը վարկի տակ են մտնում, ամաչելով՝ Նոր տարվա տոնին են պատրաստվում, որ հետ չմնան. Վիգեն Խաչատրյան
Փորձելու եմ ճանաչել այս հիասքանչ երկիրը. ՀՀ նախագահը հյուրընկալել է բրազիլական ջիու-ջիթսուի աշխարհի բազմակի չեմպիոն Ռոջեր Գրեյսիին
Ինչքան շատ բիոմետրիկ անձնագիր պատվիրի պետությունը, այնքան մրցույթի մասնակիցը ցածր գին կառաջարկի. Բիչախչյան
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աթենքում մասնակցում է Եվրոպական խորհրդարանների նախագահների երկօրյա խորհրդաժողովին
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
ՊԲ-ն ցրելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ Արցախի նախագահի խոսնակ
Ով է խժռում տնտեսական արդյունքը Հայաստանում. էկոնոմիկայի նախարարի ակնարկը
15:25
IDBank-ն ու ԵՊՀ-ն ամփոփեցին Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթը
Ամանորյա օրերին պետական ծառայողներն են միայն ամբողջ ծավալով հանգստանում. Վլադիմիր Վարդանյան
15:10
Չինաստանի ռեստորաններից մեկում գազի հզոր պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր, վիրավորներ
Հայաստանում է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը. ԱԳՆ-ում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Լուկաս Սելարայանի գոլը
Այս նախագիծը մի փոքր ուշացած է․ Բագրատյանը՝ Վաչե Տերտերյանին
Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել
Սա այն նախագիծը չէ, որ լուծում է բոլոր պետական պարտավորությունները․ Վաչե Տերտերյան
14:24
5,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի արեւելքում
Ավագանու անդամը եթե 6 ամիս էլեկտրոնային հասցեն չի նայել, արագ պետք է իրենից ձերբազատվել․ Տերտերյան

Հայաստանի դեմ զավեշտ միջազգային դատարանում, և կարևոր որոշում ԱՄՆ Կոնգրեսում

Ադրբեջանը Հաագայի դատարան հայց է ներկայացրել Հայաստանի դեմ: Ըստ էության, խոսքը Բաքվի այսպես ասած հայելային հայցի մասին է: Բաքուն Երևանի դեմ հայց է ներկայացրել ռասսայական խտրականության մեղադրանքով: Սա ծիծաղելի կլիներ, եթե իհարկե խոսքը չվերաբերեր բավականին կանխատեսելի արձագանքի, որ Բաքուն պետք է տար Հաագայի դատարան Հայաստանի ներկայացրած հայցին: Օրերս դատարանը տեղեկացրել էր Հայաստանի հայցի մասին: Երևանը ռասսայական խտկանության և պատերազմի հանցագործությունների մեղադրանքով հայց է ներկայացրել ընդդեմ Բաքվի, որի հիմքում ոչ միայն 44-օրյա պատերազմն ու Արցախի դեմ ագրեսիան է, այլ նաև նախապատերազմական շրջանում Ադրբեջանի քաղաքականությունն ու գործողությունները: Երբ Բաքուն է մեղադրում հայկական կողմին ռասսայական խտրականության համար, սա իհարկե ուղղակի զավեշտալի է: Բայց, չկա զավեշտի ժամանակ, որովհետև մեզ համար այդ զավեշտի ուղղությամբ Բաքուն նետելու է իր ամբողջ ներուժը, ինչին միանալու է նաև Անկարան, փորձելով հակազդել Հայաստանի ներկայացրած հայցին: Եվ որքան էլ ադրբեջանական մեղադրանքը ուղղակի ծիծաղելի է, այն լինելու է լուրջ մարտահրավեր, պահանջելով մեզանից բավականին մեծ ջանք, որպեսզի թույլ չտանք Բաքվին զավեշտը և զառանցանքը ներկայացնել իբրև Հայաստանի դեմ լուրջ դատական գործընթաց: Այդ իմաստով, բավականին պատեհ և կարևոր է նաև ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևը, որով Բաքվից անհապաղ պահանջվում է ազատ արձակել մեր ռազմագերիներին, և նաև խոսվում Ադրբեջանի պատերազմի հանցագործությունները քննող զեկույցի պատրաստման մասին:

ԱՄՆ Կոնգրեսում այդ իրողությունը կարող է շոշափելի աջակցություն լինել Հաագայում Հայաստանի դատական գործընթացին, միաժամանակ նաև Ադրբեջանի դատական այցին հակազդմանը: Այդ իմաստով, հայկական կողմը պետք է շարունակի սերտ աշխատանք ամերիկացի օրենսդիրների հետ, ձգտելով հասնել այդ գործում ավելի ու ավելի ամուր և ընդգրկուն զարգացումների: Ինչ խոսք, զուտ ֆորմալ տեսանկյունից Հաագայի դատարանն ու Կապիտոլիումը «հեռու» են, բայց անկասկած է, որ չնայած իրավական գործընթացին, միջազգային դատարանում այդօրինակ գործերում շատ կարևոր է դառնում նաև ընդհանուր քաղաքական մթնոլորտը, առավել ևս, որ դրանում կան էական բաղադրիչներ, որոնք գալիս են թիվ մեկ գերտերության Կոնգրեսից, որն անկասկած միջազգային հեղինակության ու վարկի մեծ պաշար ունեցող ինստիտուտ է, ըստ այդմ դրանից եկող քաղաքական ակտերը ունեն ազդեցություն քաղաքական միջավայրի վրա, իսկ իրավական փաստարկները ունեն բնականաբար որոշակկի համոզչականություն, ինչպիսին կարող է լինել ԱՄՆ Կոնգրեսի պատրաստած կամ պատրաստելիք զեկույցը, կազմելով միջազգային դատարանում հայկական թղթապանակի մաս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում