Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Վատ ազդակ՝ «վատ հետևանքներով»․ Վրաստանի ՏԻՄ ընտրություններին հայ թեկնածուների թիվը կրճատվել է

Հոկտեմբերի 2-ին Վրաստանում նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ,այդ թվում՝ հայաշատ Սամցխե-Ջավախքի չորս՝ Ախալցիխե,Նինոծմինդա, Ասպինձա, Ադիգենի, Բորժոմի շրջաններում։ Մեր տեղեկություններով նախորդ տարիների համեմատ՝ հայ համայնքի թեկնածուների թիվը բոլոր 15 քաղաքական ուժերի ցուցակներում  նվազել է՝ ներկայացնելով հետևյալ պատկերը․ 1012 թեկնածուներից միայն 58-ն են ազգությամբ հայ, իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրված 137 թեկնածուներից միայն՝ 12-ը:

ՏԻՄ ընտրություններին հայերի ներկայացվածության, հայաշատ համայնքների խնդիրների,Վրաց իշխանության կողմից ազգային փոքրամասնությունների,մասնավորապես հայ համայնքի հնդեպ տարվող քաղաքականության  շուրջ զրուցել ենք «Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն» ՀԿ-ի  ղեկավար,«Ջավախք մեդիա» կայքի գլխավոր խմբագիր Էդուարդ Այվազյանի հետ։

Ինչո՞վ  է պայմանավորված Վրաստանի այս անգամվա  ՏԻՄ ընտրություններին հայ թեկնածուների քիչ թվով ներկայացվածությունը, ինչու են Վրաստանի իշխանությունները փոքրամասնությունների, նաև հայերի հանդեպ  նման սահմանափակումների գնում։

Խնդիրը առկա է մասնավորապես Սամցե-Ջավախքի կենտրոնի՝Ախալցխե մարզկենտրնում, որտեղ հայերի թիվը կազմում է շուրջ 30 տոկոս, բայց ունենք ընդամենը 2 հայ թեկնածու։ Ախալցխեում, սակայն, հայ թեկնածուներ  առաջադրված են միայն 2-3 խոշոր կուսակցություններում՝«Վրացկան երազանք», «Ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան», մնացած հայկական շրջաններում՝ Ախալցխե, Նինոծմինդա, Ասպինձա, Ադիգենի,  Բորժոմ, որտեղ բնակչության մեծ մասը հայեր են, վիճակը անհամեմատ լավ է․բոլոր 15 կուսակցությունների ցուցակով կան ներկայացված հայ թեկնածուներ։ Սա պայմանավորված է գլխավորապես Վրաստանում տեղի ունեցող համայնքների խոշորացման ծրագրի հետ, որով մի քանի համայնք միանում են, հետևաբար  նվազում է ՏԻՄ ղեկավարների, պատգամավորների  թիվը։  Պատկերն ավելի տխուր է մեծամասնական ցուցակներում, օրինակ՝Վրացական երազանքում առաջին տասնյակում առաջադրված  հայեր չունենք,հայ թեկնածուն միայն  11-րդն է։ Այս գործընթացում  վրացական իշխանության կողմից հատուկ  քաղաքական նպատակների հետապնդման մասին կդժվարանամ հաստատ բան ասել, որովհետև վարչատարածքային փոփոխություններ տեղի են ունենում այլ շրջաններում ևս, բայց տեղի հայերիս համար դա  բավականին վատ ազդակ է «վատ հետևանքներով»: Բանն այն է, որ գործող կրթական-մշակութային, քաղաքական սահմանափակումները, ոչ բաարենպաստ որոշումներ, խտրական վերաբերմունքը  էլ ավելի կխոչընդոտեն հայկական համայնքի զարգացմանը:

Ի՞նչ ռիսկեր ունի հայ թեկնածուների թվի կրճատումը։

Լուրջ ազդեցությունների, ռիսկերի մասին չեմ կարող նշել, բայց փաստ է՝ համայնքի քիչ ներկայացվածության պատճառով  համայնքը ներկայացնող պաշտոնյաները ստիպված կլինեն միանգամից մի քանի գյուղի կարիքներն ու խնդիրները բարձրաձայնելու, դրանց լուծմանը օժանդակելու։ Ըստ ինձ՝աշխատատեղերի բացակայության պայմաններում  սոցիալապես խոցելի վիճակում ապրող բնակչության արտագաղթի մեծ խնդիր կառաջանա, կարծում եմ։ Թե առաջ  բարեփոխումների  քիչ հույսեր կային,հիմա կտրուկ կնվազեն այդ հույսերը։

Ի՞նչ առաջնային խնդիրներ կան այսօր համայնքում։

Վրաստանի կրթական համակարգում վերջին տարիներին կատարվող  փոփոխությունները բացասական են ազդել հայկական դպրոցների վրա. կրճատվել է հայերենի դասաժամերը, դասագրքերի լուրջ խնդիր կա։ Ամենալուրջ խնդիրներից է այն, որ  Վրաստանի քաղաքացիությունից զրկված մարդիկ, չգիտես՝ ինչ հիմնավորմամբ, հայտնվում են սև ցուցակում,  զրկվում են Վրաստան այցելելու հնարավորությունից , անգամ իրենց ծնողների, հարաազատների գերեզմանին այցելել չեն կարողանում, չեն կարողանում վերադառնալ իրենց թողած տները, զրկվում են համայնքին որևէ կերպ օգնելու հնրավորությունից։ Սա խիստ բացասական երևույթ է, ինչի հետ կապված դժգոհությունները պարբերաբար բոլոր հնարավոր միջոցներով բարձրաձաայնում ենք։ Համայնքի համար ոչ բարենպաստ է հայերիս հանդեպ խտրական վերաբրմունքը․պետական բոլոր կառույցներում, ինստիտուտներում, նույնիսկ՝ ոստիկանական համակարգում, քիչ թվով հայեր կտեսնենք, իսկ բարձր դիրքի պաշտոններում՝եզակի մարդկանց։ Այնուամենայնիվ,  հույս կա, որ հայ-վրացական երկու երկրների կառավարությունների կողմից հայտարարված նոր որակի հարաբերությունների հաստատումը դրական  կազդի նաև հայ համայնքի հանդեպ հոգածության ավելացմանը, առաջնային,  կարևոր խնդիրների  լուծմանը։

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում