Saturday, 16 10 2021
Սաակաշվիլին շատ թույլ է, բայց չի պատրաստվում դադարեցնել հացադուլը․ Լիզա Յասկո
Դիտարկվել է ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի իրականացման մասին ՀՀ 3-րդ ազգային զեկույցը
00:45
Ղանդահարի մզկիթում պայթյունի հետևանքով 41 մարդ է զոհվել
Ոստիկանությունը հայտարարում է նույնականացման քարտերի և անձնագրերի նոր դիզայնի մրցույթ
00:30
Բրիտանիայում պատգամավորի են սպանել․ Ջոնսոնը խորապես ցնցված է
Ինչ կտա Հայաստանին Standard&Poors-ի կողմից վարկանիշ ստանալը. մեկնաբանում է Ներսես Երիցյանը
Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ցույցեր են նախապատրաստվում բոլոր խոշոր քաղաքներում
Հարավ գյուղին հարակից դիրքերի գնդակոծման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Արցախի ՊԲ
00:00
Թուրքիան Սիրիայում նոր ռազմական օպերացիայի է պատրաստվում․ Reuters
«Տվյալագիտության» և «Տեղեկատվական տեխնոլոգիաների վաճառքներ» դասընթացներ. նոր հնարավորություն երիտասարդներին
Նշանակվել է Արարատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար
23:30
ԱՄՆ-ում միլիոնատեր Դարստը ցմահ դատապարտվել է 21 տարի առաջ կատարված սպանության համար
ԱԺԲ-ն անհնազանդության ակցիաներ կիրականացնի Երևանում` փակելով փողոցներ և շրջափակելով շենքեր
Արժեզրկման նոր ռեկորդ թուրքական լիրայի պատմության մեջ
Թուրքիայի տեքստիլ գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Էլազըղի օդանավակայանը 45 օրով փակվել է
22:30
Բաքուն կստանա համապատասխան արձագանքը. Իրանը պատասխանել է Ալիևի հայտարարություններին
«Բելաջիո» ռեստորանի դիմաց բախվել են Toyota Corolla-ն ու ГАЗ 3110-ը, կա վիրավոր
Մոբիլիզիցայի գլխավոր նպատակը կրիտիկական քանակի հասնելն է. Ժիրայր Սեֆիլյան
22:10
Աշխարհում Covid-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 240 միլիոնը, մահացել է ավելի քան 4 մլն 900 հազար մարդ
Ծանր մարտերի օջախներ հարավում և հյուսիսում. գրոհները ոչ մի պահ չեն դադարում. 44-օրյա պատերազմ՝ օր 19
21:50
Բրիտանացի պատգամավորը սպանվել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ
Բաքվի սադրանքի ռազմական ու քաղաքական ուղղությունները․ Լուրերի հիմնական թողարկում
21:40
Մեծ Բրիտանիայում լաբորատորիայի աշխատանքը կասեցվել է՝ ՊՇՌ թեստի սխալ բացասական արդյունք տալուց հետո
Մեր ակնկալիքն է, որ Հաագայի դատարանը բավարարի բոլոր հրատապ միջոցները, առաջին հերթին գերիների մասով
Սևան-Դդմաշեն ավտոճանապարհին բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները
Իշխանության և ընդդիմության կոնսենսուսով ՀՀ-ը որոշել է հավատարիմ մնալ ռուս-թուրքական կարգավորմանը
Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակի պատվիրակությանը
Մոսկվան ամբողջ թափով փորձ է անում լցվել Հայաստան․ ինստիտուցիոնալ գործակալների մեխանիզմ է ներդնում
Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՊԲ 6 զինծառայողների սպանության փորձի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հայաստանի իշխանությունները պետք է շատ աշխատեն, որ կարողանան համոզել Սփյուռքի երիտասարդությանը վերադառնալ հայրենիք

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ֆրանսահայ գործարար ՎալերիԱշխեն Գործունյանը

 -Տիկին Գործունյան, Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կոչով դիմել է Սփյուռքին՝ ասելով՝ «Անկախ Հայաստանը սպասում է ձեզ, եկեք հայրենիք, տեղում փոխեք, կերտեք ձեր երազած Հայաստանը, հայրենադարձվեք և այդպես հզորացրեք մեր պետությունը»:  Ինչպե՞ս եք գնահատում նման կոչերը, որքանո՞վ ֆրանսահայ համայնքի կողմից կա Հայաստան վերադառնալու ցանկություն:

-Ես չեմ կարծում, որ կոչերով կարելի է մարդկանց բերել Հայաստան: Ցավոք, ես իմ շրջապատում չեմ լսել, որ կա մարդ, որ մտադիր է վերադառնալ Հայաստան: Անշուշտ, շատ կարևոր է, որ մենք կարողանանք Հայաստանը հզորացնել, բնակչությունը շատացնել, քանի որ Հայաստանում դեմոգրաֆիան մեծ խնդիր է: Ինձ թվում է՝ ավելի շատ Կանադայից ու ԱՄՆ-ին հայեր կարող են վերադառնալ հայրենիք, քան Ֆրանսիայից: Ֆրանսիայի հայ համայնքը շատ փլված է այն աստիճանի, որ անգամ շատ-շատերը հայերենին չեն տիրապետում, և այդ պայմաններում հարց է ծագում, թե ինչպես այդ մարդիկ կարող են գնալ Հայաստան: Ես, իհարկե, շատ կուզեմ, որ հանձնակատարի կոչին շատ արձագանքողներ լինեն, քանի որ եթե ամբողջ հայությունը վերադառնա Հայաստան, Հայաստանում շատ բան կփոխվի: Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները պետք է շատ աշխատեն, որ կարողանան համոզել Սփյուռքի երիտասարդությանը՝ վերադառնալ Հայաստան և աշխատել ու ապրել այնտեղ: Այդուհանդերձ, ես չեմ կարծում, որ Ֆրանսիայից մեծ թվով հայեր վերադառնան:

-Ֆրանսահայ գործարարներ կան, որ ասում են՝ Հայաստանի ապագան կապված է բացառապես տնտեսական զարգացման հետ: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը;

-Անշուշտ, տնտեսությունը շատ կարևոր է, սակայն մենք այսօր բարդ իրականության առջև ենք: Ես՝ որպես գործարար, շատ լավ գիտեմ, թե ինչ տրանսպորտային խնդիրների առջև է Հայաստանը, ապրանքներ ներմուծելու, արտահանելու առումով:  Եթե ճանապարհները բաց լինեին, իրավիճակն այլ կլիներ, բայց այսօր Թուրքիայի հետ սահմանը փակ է, իսկ վրացիները տրանսպորտային տարանցման համար բավական մեծ փողեր են վերցնում: Այս պայմաններում շատ դժվար է ուրիշների հետ մրցակցության մեջ մտնելը, տնտեսությունը զարգացնելը: Այսօր ո՞րն է մեր ընտրությունը. Թուրքիայի հետ լավ լինելը, բայց մենք պատրա՞ստ ենք դրան: Ասում են՝ պետք է հարևանների հետ լավ լինել, բայց մեր ժողովուրդն այսօր պատրա՞ստ է անցյալը մի կողմ դնել ու մտածել, որ պետք է Թուրքիայի հետ լավ լինենք:

-Սփյուռքում կոշտ արձագանք է գտե՞լ վարչապետի՝ Էրդողանին հանդիպելու առաջարկը, հայ-թուրքական հարաբերությունների շուրջ քննարկումները:

 -Անշուշտ: Անձամբ ես կոշտ եմ արձագանքում: Ինձ համար անընդունելի է այս առաջարկը:

-Ֆրանսիայի նախագահը, Հայաստանում Ֆրանսիայի հեռացող դեսպանը պրոհայկական հայտարարություններ են անում: Ի՞նչ կարո՞ղ ենք ակնկալել այս հայտարարություններից:

 Այո՜, պրոհայկական հայտարարություններ են, բայց դրանից այն կողմ իրականության մեջ դիվանագիտական կեցվածքն ինչպիսի՞ն է: Մյուս կողմից Ռուսաստանից Հայաստանի կապվածությունն է, արդյոք Հայաստանը կարո՞ղ է անկախ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ֆրանսիայի հետ՝ հաշվի առնելով Ռուսաստանից կախյալ վիճակը:

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում