Wednesday, 18 05 2022
12:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
12:50
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդունել Է դաշինքին անդամակցության Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտերը
Թուրինում, թե՞ Ալբանիայում․ Հինգ օրում 2 եզրափակիչ Մխիթարյանի և Մոուրինյոյի համար
Իրանի նավթի 26-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ստորագրավել է փոխգործակցության համաձայնագիր
Ռուսաստանի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել Է մինչեւ մայիսի 25-ը
Մխիթար Գալեյանի հայրը ձերբակալվել է. Նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել
12:15
Կիևի մոտ գտնվող գյուղը՝ ռուսական հրետակոծությունից հետո
12:10
ԱՄՆ-ն կաջակցի երկխոսությանը Վենեսուելայի ընդդիմության և իշխանության միջև
Ինչ է առաջարկում Իրանը Հայաստանին. թուրքմենական գազի «վերադարձը»
Ոչ Երևանը, ոչ որևէ կառույց պարալիզացված չեն. Ֆիդանյանը վստահեցնում է՝ Ոստիկանությունը հատուկ միջոց չի կիրառել
Ֆրանսիայի հրապարակի վրաններից մեկում քաղաքացու մահը վրա է հասել թմրամիջոցից գերդոզավորման հետևանքով. փոխոստիկանապետ
Բերման է ենթարկվել 277 ցուցարար
Ոստիկանները բերման են ենթարկում հանրապետականներին
11:40
Ֆինլանդիան եւ Շվեդիան պաշտոնապես ՆԱՏՕ-ի անդամակցության հայտեր են տվել
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Մայիսի 18-20
Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերն այցելել են բերման ենթարկված անձանց
Տարադրամի փոխարժեք – Մայիսի 18, 2022
ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը
Խուլիգաններին բերման ենք ենթարկելու․ հրմշտոց ոստիկանների ու «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև
Անձրևները կշարունակվեն, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ինչպես են ոստիկանները բերման ենթարկում Արծվիկ Մինասյանին
10:45
Նավթի գները նվազել են- 17-05-22
Ավտովթար՝ Երևանում. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց
10:15
Բայդենը մայիսի 19-ին կընդունի Շվեդիայի վարչապետին ու Ֆինլանդիայի նախագահին
ԼՂ կարգավիճակի հարցում օպտիմալ կլիներ «անցումային շրջանի» կամ «միջանկյալ կարգավիճակի» շուրջ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Լիսկայի որդիների՝ բանակում ծառայություն չանցնելու «քավորը»․ «Հրապարակ»
Ուղիղ. «Դիմադրության շարժման» բողոքի գործողությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
Վերջին շրջանում հոսք է սկսվել. դատախազներն ուզում են դատավոր աշխատել․ «Հրապարակ»
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նման է պարանի, որով կարելի է ավելի սեղմել տնտեսությունը

Ալիևը հիմար չէ, ինչ-որ բան է փոխվել, որ նա հայտարարում է՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չէ․ Վահրամ Աթանեսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, արցախցի քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

-Պարոն Աթանեսյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անցած գիշեր ելույթ ունենալով ՄԱԿի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, թե Երևանը պետք է ընտրություն կատարի համագործակցության և տարածքային պահանջների միջև: Նաև մի շարք այլ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարությունների վերաբերյալ, նման մթնոլորտում հնարավո՞ր է խոսել խաղաղության մասին։

-Ես կարծում եմ, որ Ադրբեջանի դիրքորոշման վերաբերյալ մեր արձագանքները  շատ հաճախ ոչ թե վերլուծությունների վրա են հենված, այլ էմոցիաների։ Նա մի բան է ասում, որին հայկական լրագրողական, փորձագիտական, քաղաքական շրջանակները տալիս են հիմնականում զգացմունքային պատասխաններ։ Իրականում եթե Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի  խաղաղության և տարածքային պահանջատիրության միջև, նա փաստացի ինքն իրեն հերքում է։ Մինչ այդ նա բազմիցս հայտարարել է, որ չկա Ղարաբաղի խնդիր, ադրբեջանն այդ հարցը մեկընդմիշտ կարգավորել է ու Հայաստանը պետք է հաշտվի առկա իրողությունների հետ։ Այսինքն՝ հայերը պետք է ընդունեն, որ  կար ինչ-որ ստատուս- քվո մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը, այնուհետև Ադրբեջանը ձևավորել է մի նոր ստատուս-քվո, որը հայերը պետք է ընդունեն։ Հիմա Ալիևն իր խոսքում ասում է, որ Հայաստանը պետք է վերջ տա տարածքային պահանջատիրությանը, այսինքն  փաստում է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն ունի, որ կա այդ հարցի կարգավորման անհրաժեշտություն ու այդ հարցը կարող է կարգավորել այլևս ոչ թե  դիմակայության ռեժիմում, այլ բանակցությունների և հետագա համագործակցության շուրջ քննարկումների հարթակում։

Կրկնում եմ՝ Իլհամ Ալիևը հերքում է ինքն իրեն, նաև հերքում է Թուրքիայի նախագահին, ով նույն ամբիոնից հայտարարություն է արել, որ Ադրբեջանն օգտագործելով պաշտպանության իրավունքը ի կատար է ածել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերի որոշումները։ Հիմա փաստացի Ալիևը խոստովանում է, որ իրեն ու Թուրքիային, գուցե նաև երրորդ կողմին չի հաջողվել վերջնական լուծում տալ Լեռնային Ղարաբաղի խնդրին, որովհետև այլ տարածքային հարց Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն չունի։ Սա մենք պետք է օգտագործենք որպես քարոզչա-դիվանագիտական ռեսուրս ու նրան փորձենք վերադարձել Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկման այն ձևաչափին, որը գոյություն է ունեցել մինչև 2020 թվականի 44 օրյա պատերազմը։ Եթե ինքն ընդունում է, որ կա խնդիր, այդ խնդիրը փորձ է արվում կարգավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ուրեմն այսօր նույն ֆորմատը պետք է շարունակի գործել։

Հիմա Հայաստանի ու հատկապես Արցախի արտաքին գործերի նախարարությունը պետք է արձանագրի մի իրողություն՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբելայի նստաշրջանի ամբիոնից Իլհամ Ալիևը խոստովանեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորված չէ։ Ինչպե՞ս պետք է կարգավորվի այդ խնդիրը, ահա այս հարցը պետք է ուղղել Իլհամ Ալիևին։ Հայաստանն արդեն իր դիրքորոշումն արտահայտել է՝ ԵԱՀԿ Մինսկի  խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունների ռեսթարտ։ Ինչո՞ւ է այսօր Ալիևը հերքում ինքն իրեն, նա հիմար չէ, ուրեմն ինչ-որ իրավիճակ  է փոխվել։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ  իրավիճակ է փոխվել, որն Ալիևին մղում է նման հայտարարություն անել։ Նա դպրոցական  շարադրության լեզվով չի կարող ասել, որ Լեռնային  Ղարաբաղի խնդիրը դեռևս լուծված չէ, նա այդ իրողությունն ասում է իրեն ձեռնտու ձևով։

-Դուք խոսեցիք Մինսկի խմբի վերականգնման մասին․․ կարծում եք ՝Ռուսաստանը դա թույլ կտա՞, իրեն դա ձեռնտո՞ւ է։

-Մենք նորից ինչ-որ բանի գերի ենք դառնում։ Մինսկի խումբը ո՛չ Ռուսաստանն է ստեղծել, ո՛չ Ադրբեջանը։ Մինսկի խումբը ստեղծվել է այն ժամանակ ԵԱՀԽ նախարարների խորհրդի 1992 թվականի մարտի 24-ի որոշմամբ։ ԵԱՀԿ-ն ԵԱՀԽ-ի իրավահաջորդն է և այստեղ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Հայաստանը ԵԱՀԿ անդամ է ու եթե Հայաստանը Մինսկի խմբի լուծարման որոշումը չընդունի, ապա այդ խումբը չի լուծարվի։ Իսկ եթե խումբն ունի համանախագահություն, այն պետք է այսպես թե այնպես աշխատի։ Ռուսաստանը նման քայլի գնալ չի կարող։ Մենք խնդրի իրավական դոսիեն վերականգնելու փոխարեն, ինչպես Երևանում են ասում՝ Գյունլազ տատի հեքիաթներ ենք պատմում։ Ցավալի է, երբ հայկական շրջանակները տրվում են «Հաքին․ազ»-ի խմբագրականի սպառնալիքին, որ եթե այսպես լինի՝ Ադրբեջանը կդադարեցնի իր անդամակցությունը Մինսկի խմբին։ Ադրբեջանը չի կարող դադարեցնել իր անդամակցությունը։ Դա միջազգային պարտավորություն է։ 44 օրյա պատերազմի մասին մեր պատկերացումներն այնքան էլ իրատեսական չեն։ Միջազգային հանրությունը միշտ ճանաչել է Լեռնային Ղարաբաղ և հարակից օկուպացված տարածքներ տերմինը։ Ալիևը պատերազմ է սկսել միջազգային  հանրության լուռ համաձայնությամբ այդ օկուպացված տարածքները իրենց լեզվով ասած ազատագրելու համար։ Հիմա նոր խնդիրներ են ծագել։ Կա Շուշիի, Հադրութի հարց, Մարտակերտի շրջանի, Մարտունու շրջանի, Ասկերանի  շրջանի զավթված տարածքներ կան։ մենք համառորեն պետք է աշխատենք միջազգային հանրության հետ վերալեգիտիմացնելու Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը։ Ընդ որում՝ Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը կա նաև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Այնտեղ  պարզ գրված է, որ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանին։ Հիմա պետք է Ալիևին հարցնենք՝ ո՞րն է Լեռնային Ղարաբաղը։ Միջազգային հանրությունը դա ճանաչել է որպես նախկին ԼՂԻՄ-ի տարածք։ Հիմա այդ տարածքը պետք է վերականգնվի։ Խաղաղության համագործակցության առաջնային պայմաններից մեկը նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի էթնիկ վարչատարածքային ամբողջականության վերականգնումն է։ Գնու՞մ ենք այդ ճանապարհով։ Ադրբեջանը բնականաբար դա չի ուզում։ Բայց մենք  փոխանակ տրվենք Ալիևի պրոպագանդիստական սադրանքներին, պետք է իրավական փաստաթղթերի դոսիե  ստեղծենք ու այդ դոսիեյով գնանք բանակցությունների։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում