Լա լիգայի շրջանակներում երեկ տեղի ունեցած «Բարսելոնայի» հետ հանդիպումից հետո «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը տեսաուղերձով դիմել է հայ երկրպագուներին։ Հիշեցնենք, որ «Կադիս»-«Բարսելոնա» հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի 0։0։
Հարոյանը մասնակցել էր ամբողջ հանդիպմանը։