Friday, 29 03 2024
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Թող իշխանությունները փորձեն խոսել Թուրքիայի հետ, բայց դա հեռանկար չունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը

 Օրերս ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց չի քննարկվել, քննարկվել է  ավելի շատ ճանապարհների ապաշրջափակման հարցը: Ձեր կարծիքով որքանով միջանցքի հարցն իսկապես օրակարգից դուրս է:

Ես չեմ կարծում, թե ռուսները հրաժարվել են դրանից, դա իրենց համար խորքային հարց է: Իմիջիայլոց այդ հարցը եղել է նաև 1920 թվականին Հայաստանի առաջին հանրապետության կործանման պատճառներից մեկը, ռուս-թուրքական Լենին-Աթաթուրք համագործակցությունը: Այստեղ ոչ մի նորություն չկա: Ինձ թվում է, որ տակտիկական նահանջ են անում, որովհետև Ադրբեջանն ատամները  սրել է և կամակոր կնոջ նման չի հանձնվում, դիմադրում է: Դրա համար էլ ռուսները կոնյուկտուրայից ելնելով համապատասխան քայլեր են անում՝ մեկ ճնշելով Ադրբեջանին՝ իրենց տակը պահելու համար, մեկ ճամարտակում են հայ ժողովրդի հետ բարեկամության մասին: բայց խորքը մնում է նույնը, դրա համար շատ հավատալ պետք չի: Պետք է ուրիշ բան անել, շատ շտապ Հայաստանը զարգացնել, այլ ճանապարհ մենք չունենք: Ես մի հարց ունեմ հայկական կողմին. Էդ ի՞նչ ունեք արտահանելու դեպի Ռուսաստան, որ ձեզ անպայման երկաթուղի է պետք, կամ ի՞նչ եք ուզում բերել Ռուսաստանից այդ երկաթուղով: Եթե ուզում եք վագոններով փայտ բերեք որպես շինանյութ, ավելի լավ է դրան որպես շինանյութ փոխրինող գտեք: Մեր հիմնական խնդիրն այսօր Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա թուլացնելն է, ոչ թե ինտեգրվելը: Ո՞րն է այդ խորքը, որ մինչև խորքը պետք է ինտեգրվել, ինտեգրված չե՞նք, ինչքա՞ն պետք է ինտեգրվենք: Այսօրվանից պետք է մտածեն անկախությունն ընդլայնելու մասին և այդ ուղղությամբ շարժվեն առաջ: Մնացածը պետք է նայել քաղաքական կոնյուկտուրային: Ես կարծում եմ, որ Օվերչուկի հայտարարությունը հենց բխում է քաղաքական կոնյուկտուրայից: Այստեղ նաև պետք է նկատի ունենալ, որ Ռուսաստանի խնդիրները բարդ են Արևմուտքի հետ: Այսօր Հայաստանի ամբողջականությամբ շահագրգիռ ուժը ԱՄՆ-ն է, Ֆրանսիան և այլ պետություններ, մասնավորապես, Իրանը, Հնդկաստանը: Ռուսաստանը այդ հարցում շահագրգիռ չէ: Ընդհանրապես ինձ հետաքրքիր է, թե մերոնք Ռուսաստանից ինչ են ուզում. տեխնոլոգիաներ չունի, լավագույն զենքը չի տալիս: Մեր հույսը սեփական ուժերի վրա է, Սփյուռքի հետ գիտատեխնիկական համագործակցության վրա և պետք է բացվել դեպի Արևմուտք և հարավարևելյան Ասիա՝ Հարավային կորեա, Չինաստան և այլն, որտեղ տեխնոլոգիաների հսկայական բում կա:  Դրան գումարած Հնդկաստանը, մեր նոր բարեկամը, որը հայտնվում է  երկնակամարում որպես Հայաստանի գեոստրատեգիական դաշնակից: Նրանք են մեր դաշնակիցները, Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ և  չի էլ կարող լինել թուրքական գործոնի ներկայությամբ:

Մի բան էլ ասեմ, վերջերս սկսել են Ռուսաստանում ավելի անկեղծ վերլուծություններ անել և ասում են, որ Ռուսաստանը ինչքան սլավոնական պետություն է, այդքան էլ թյուրքական պետություն է: Մենք ի՞նչ ենք ուզում այդ թյուրքական պետությունից: Այնքան ենք մենք ինտեգրված, որ եթե մի 100 միավոր էլ կրճատենք ինտեգրումը, էլի մի 1000-ը կմնա:

Իսկ ի՞նչ կարծիք ունեք Էրդողանի հայտարարության վերաբերյալ, ըստ որի Վրաստանի վարչապետն իրեն է փոխանցել Նիկոլ Փաշինյանի՝ իր հետ հանդիպելու առաջարկը: Էրդողնաը նաև ասել է, որ Հայաստանը պետք է դրական քայլեր անի, և Զանգեզուրի միջանցքի մասին է ակնարկում:

Առայժմ վտանգներ այստեղ չկան: Հայ-թուրքական կոնտակտի հարցերը նոր չէ, որ կան: Առաջին շփումը եղել է 1908 թվականին երիտթուրքերի հեղափոխության տարիներին: Մեղրիի հարցը  Ադրբեջանի կողմից և Թուրքիայի խրակուսումով եղել է 1926 թվականին: Նրանք ամեն տարի հող են պոկել մեզնից: Մեկ Ռուսաստանի օգնությամբ շանտաժի ենթարկելով խորհրդային Հայաստանին, մեկ էլ հայ պաշտոնյաներին կաշառելով: Դե թող փորձեն խոսել Թուրքիայի հետ, բայց ես գիտեմ, որ հաջողություն չի ունենալու դա: Եթե փորձում է Հայաստանի իշխանությունը, թող փորձի, էդ առումով ես մտավախություն չունեմ, որովհետև դա հեռանկար չունի: Գիտե՞ք ինչու, որովհետև Թուրքիան հենց առաջին օրը, ըստ Էրդողանի հայտարարության, միանգամից այնպիսի պահանջ է դնում, որը Հայաստանը կուլ տալու պահանջ է, ինչը չի կարող լինել: Ուղղակի եթե անում են այդ քայլը, թող ավելի գրագետ անեն, սառնասիրտ լինեն: Ես դրա մեջ մեր կողմից ուրիշ բան եմ տեսնում. Եթե դա եղել է այդպես, ապա դա հավանաբար ճնշում թուլացնելու միջոց է, որըբնական ձգտում է մեր կողմից: Իսկ ընդհանուր առմամբ, էս ռուս-թուրք-ադրբեջանական ծուղակից մեզ պետք է դուրս գալ, ոչ թե գնդակի նման էստեղից էնտեխ խփեն, էնտեղից՝ էստեղ: Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը սրտակից բարեկամներ են, իսկ այդ բարեկամությունը մեր մահն է, հետևաբար, պետք է շարժվենք դեպի ուրիշ երկրներ:

Ռուսաստանի գիտությա՞մբ է Նիկոլ Փաշինյանը հանդիպմանան առաջարկ արել Թուրքիային:

Ինձ թվում է, որ այս ամենը փոխկապակցված է: Մեր նման վիճակում հայտնված պետությունները որոնում են բազմաթիվ ելքեր, մինչև ճիշտը գտնեն: իսկ Թուրքիայի հետ շփումները միշտ են եղել՝ գաղտնի, թե բացահայտ: Լևոն Տեր-Պետրոսյանը լրտեսությունների վարպետն է, թող ինքը բացատրի: Նրանք քաշեցին երկիրն այս ճգնաժամի մեջ և այն հայ զինվորականները, որոնք հաջողությամբ բանակը տարան անպատրաստ պատերազմի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում