Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Չպետք է պատրանքների մեջ ընկնենք ու մտածենք, որ Իրանը մեր փոխարեն գալու է և Ադրբեջանի հետ պատերազմի

Գորիս–Կապան ճանապարհին տեղի ունեցածն Իրանում համարում են և՛ հակահայկական, և՛ հակաիրանական: Հատկապես ազգայնական և ռազմական թևի ներկայացուցիչները միջադեպը բավականին «թունդ» վերնագրերով գնահատել են ավելի շուտ հակաիրանական, քան հակահայկական: Փոխարենը Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն բավական հավասարակշռված հայտարարություն է տարածել, որը վերաբերում է հենց իրանական բեռնատարների ստուգումներին։ Նա ընդգծել է հարևան երկրների տարածքային ամբողջականության առաջնահերթության քաղաքականությունը՝ հայտարարելով, որ Իրանը փորձում է հավասարակշռված օգտագործել աջակցությունն իր հարևանների նկատմամբ: Խաթիբզադեն նշել է, որ Իրանը հետամուտ է պահանջել է անհապաղ ազատ արձակել իրանից վարորդներին ու պաշտոնատար անձանց հետ հանդիպում՝ խնդրի հիմնական լուծումն ապահովելու համար:

Այս առնչությամբ իրանագետ Արմեն Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իսկապես Ադրբեջանի գործողությունները միտված էին վնաս հասցնել և Հայաստանին, և իրանական բեռնատարներին. «Միանգամից կարծես թե մի կրակոցով երկու նապաստակ է  խփում. Նախ Հայաստանի համար հոգեբանական առումով խնդիրներ է ստեղծում, ցույց է տալիս, որ ինքը չի իր տարածքում իր սահմանների, իր ճանապարհների  տնօրինողը: Երկրորդ, տնտեսական առումով Հայաստանին հարվածներ է հասցնում, քանի որ իրանական բեռնատարները ՀՀ ճանապարհները օգտագործելով որպես տարանցիկ, որոշակի գումարներ են վճարում Հայաստանին: Բացի այդ, Ադրբեջանը երկար տարիներ պայքարում է, որպեսզի իրանական բեռնատարներն իր երկրով արտահանումներ իրականացնեն, որպեսզի Ադրբեջանը դիտարկվի տարանցիկ երկիր բեռնափոխադրումների համար: Հիմա իրենք ամեն ինչ անում են, որ իրանական բեռնատարները ձեռք քաշեն Հայաստանի տարածքով փոխադրումներից»,-ասաց նա:

Հարցին, թե որքանո՞վ Իրանը պետք է ներգրավված լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, սահմանագծման գործընթացներում, իրանագետն ասաց, որ դա երկու երկրների խնդիրն է և երրորդ երկրները լավագույն դեպքում կարող են միջնորդ լինել, այլ ներգրավման տարբերակ չկա. «Մանավանդ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավելի շուտ Ռուսաստանին են դիտարկում որպես այդ գործընթացի երրորդ երաշխավորող կողմ»:

Ինչ վերաբերում է նրան, որ Ռուսաստանը կարծես անընդհատ արագացնում է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը, Արմեն Վարդանյանն ասաց. «Սովորաբար, երբ գործընթացները պարտադրված են լինում, միջազգային իրավունքի տեսանկյունից դա խիստ խոցելի է և հանգիստ կարելի է անվավեր ճանաչել: Սահմանների դեմարկացիան ու դելիմիտիացիան տարիներ տևող աշխատանք է: Ադրբեջանի դեպքում առավել ևս դա չի կարող կարճ ժամանակահատվածում արվել: Եթե կարճ ժամանակահատվածում արվի, և դրա մեջ պարտադրանք լինի, ապա  միջազգային տեսանկյունից այն խիստ խոցելի կլինի, և Հայաստանը հանգիստ կարող  է հետագայում դա չեղյալ հայտարարել: Ուրի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ իրականացվող գործընթացները լեգիտիմ չեն միջազգային իրավունքի տեսանկյունից: Այո, այս փուլում կարող է գործընթաց սկսվել, բայց դա չի կարող կարճ տևել»:

Իրանագետն անդրադարձավ նաև Իրան-Ադրբեջան հարաբերություններին՝ նկատելով, որ այս երկու երկրները տարբեր հարցերում ունեն տարաձայնություններ. «Վերջին շրջանում նկատելի է, որ ադրբեջանական մամուլում, այդ թվում պետական քարոզչամեքենայի առաջամարտիկը հանդիսացող Haqqin.az-ում անընդհատ հակաիրանական հիստերիա է բարձրացվում: Սա նոր չէ Ադրբեջանում: Բայց Իրան-Հայաստան հարաբերություններն ունեն նաև իրենց առանձնահատկությունը: Ավելի կոնկրետ, այդպիսի խորքային տարաձայնություններ ունենալով հանդերձ, երկու երկրները բավականին լավ տնտեսական հարաբերություններ են հաստատել: Իրանական ներդրումներ կան Ադրբեջանում, այդ թվում նաև համատեղ իրանական ավտոմեքենաների գործարան է կառուցվել Ադրբեջանում: Ադրբեջանը մոտ 500 մլն դոլարի վարկ է տրամադրել Իրանին՝ երկաթուղու կառուցման համար: նաև քաղաքական առումով լավ երկխոսություն են պահպանում: Այս տեսանկյունից մենք չպետք է պատրանքների մեջ ընկնենք ու մտածենք, որ Իրանը մեր փոխարեն գալու է և Ադրբեջանի հետ պատերազմի, կամ կոշտ միջոցների դիմի: Այո, հնարավոր են որոշակի խնդիրներ, վերջին 30 տարիներին Իրանի և Ադրբեջանի միջև եղել են կոնֆլիկտներ, բայց նաև դրան զուգահեռ այդ խնդիրները հարթվել են, լուրջ հետևանքներ չեն թողել: Այս խնդիրն էլ Իրանը դիվանագիտական խողովակներով կլուծի, իր վարորդներին բնականաբար ազատ կարձակեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում