Friday, 19 04 2024
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա

Ալիևի՝ միայն իր դիակի վրայով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ ԳԱ իր ելույթում հայտարարել է, որ չկա Լեռնային Ղարաբաղ արտահայտություն և կոչ է արել միջազգային հանրությանը չօգտագործել դա: Միջազգային հանրությունը սակայն դա օգտագործում է, առնվազն Մինսկի խմբի համանախագահ երկրները, նաև այլ տերություններ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են իրավիճակին և աշխարհաքաղաքական մեծ խաղի մասնակից են: Ընդ որում, Ալիևն անկասկած գիտե, որ միջազգային հանրությունը չի ունկընդրելու իր հորդորին կամ կոչին: Հետևաբար, ինչո՞ւ անել դա: Հաղթողի դիրքից կամ իրավունքո՞վ, թե՞ ենթագիտակցությամբ ու գիտակցությամբ, որ հաղթանակը «սահում» է ձեռքից: Հաղթանակը ոչ թե դրա ֆիզիկական իմաստով, այլ քաղաքական, քաղաքական նախաձեռնության:

Բանն այն է, որ Ալիևը փորձում է առաջ մղել իր քաղաքական օրակարգը, միաժամանակ սակայն լավ պատկերացնելով, որ օրակարգն այդուհանդերձ թելադրվում է հենց «միջազգային» մասշտաբում, իսկ այստեղ, եթե կան անշուշտ խնդիրներ, լուրջ խնդիրներ Հայաստանի համար՝ որոնք այդ թվում առաջանում են Ադրբեջանի միջոցով, կան նաև ոչ պակաս լուրջ խնդիրներ Ալիևի համար: Հենց անձնապես Ալիևի, որովհետև նա կամ պետք է հասնի միջազգային մակարդակում Արցախի կարգավիճակի հարցն իսպառ չեզոքացնելուն, իսկ այստեղ նրա մրցակիցը Հայաստանը կամ միջազգային հանրությունը չեն, այստեղ նրա առանձին-առանձին մրցակիցներն են առնվազն Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Իրանը, էլի խաղացողներ, ու հնարավոր է անգամ Թուրքիան, կամ այդ իրավիճակը ժամանակի ընթացքում հասունացնելու է այդ առանձին խաղացողների միջև մի ընդհանուր հայտարար՝ Իլհամի չեզոքացումը, որպես Ադրբեջանի նախագահ: Այստեղ է Ալիևի գլխավոր մտահոգությունը և խորքային խնդիրը, ու ՄԱԿ ամբիոնից նրա հայտարարությունը «թարգմանաբար» թերևս ունի հետևյալ իմաստը՝ «կամ ոչ մի Լեռնային Ղարաբաղ, կամ միայն իմ դիակի վրայով»: Ամբողջ հարցը հենց այն է, որ միջազգային խաղացողները ավելի շուտ «կանսան» այդ իմաստի երկրորդ մասին: Սրանից իհարկե ամենևին չպետք է որևէ մոտ կամ հեռու, բացահայտ կամ ներքին ոգևորություն ապրի Հայաստանը: Հուսահատ Ալիևը ավելի վտանգավոր Ալիևն է: Պարզապես հայկական կողմի համար այդ իրողությունները կարող են բացել քաղաքական մանևրի հնարավորություններ, իհարկե Ալիևի համար քաղաքական շանտաժի հնարավորությունները առավելագույնս ամուր փակելու պայմանով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում