Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Քանի միլիոնանոց ֆուտբոլիստ է խաղում Հայաստանի ազգային հավաքականում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում միլիոն և ավելի տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստների թիվը շարունակում է աճել։ Եվ ընդհանրապես վերջին ամիսներին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մի շարք ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները շոշափելիորեն ավելացել են։Մասնավորապես, վերջին մեկ տարվա ընթացքում մեր ազգային թիմում պատկերը զգալիորեն փոխվել։ Դրական միտումն ինչ խոսք կապված է նաև նոր ֆուտբոլիստների համալրումով։ Մասնավորապես, Հայաստանի ազգային հավաքականում վերջին մեկ տարվա ընթաքում հայտնվեցին մի քանի նոր ֆուտբոլիստներ։ Նրանցից կարելի է առանձնացել մասնավորապես Խորեն Բայրամյանին և Էդուրադ Սպերցյանին։ Վերջինս հիանալի մրցաշրջան է անցկացնում «Կրասնոդարի» կազմում և դարձել է այս թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։

Տպավորիչ խաղին զուգահեռ աճել է նաև 21-ամյա հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը։ Այն ավելանալով 200 հազար եվրոյով՝ այժմ կազմում է մեկ միլիոն եվրո։ Այս առաջընթացի շնորհիվ Սպերցյանը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի 6-րդ ֆուտբոլիստը, որի տրանսֆերային գինը մեկ միլիոն և ավելի է։ Ինչ վերաբերվում է Բայրամյանին, ապա այս ֆուտբոլիստի տրանսֆերը վերջին ամիսներին որոշակի անկում է ապրել։ 2020 թվականի համեմատ այն ավելացել էր 200 հազարով և նախորդ մրցաշրջանի ավարտին կազմում էր 3 միլիոն։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի վերջին ամիսներին Բայրամյանի տրանսֆերը նվազել է կես միլիոն եվրոյով և հիմա կազմում է 2 միլիոն եվրո։ Այս տարվա սկզբին միլիոնի շեմը հատել էր մեր ազգային թիմի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերային արժեքը։ Հիշեցնենք, որ ամռանն այս ֆուտբոլիստը պայմանագիր էր կնքել արգենտինական հեղինակավոր «Բոկա Խունիորս» ակումբի հետ։ Եթե մեկ տարի առաջ Բալեկյանի տրանսֆերային արժքը 450 հազար եվրո էր ապա հիմա այն կազմում է 1․8 միլիոն եվրո։ Վերջին ամիսներին Բալեկյանի տրանսֆերը աճել է ևս 300 հազար եվրոյով։ Միանգամից 500 հազար եվրոյով աճել է մեր հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից՝ «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի տրանսֆերը և կազմում է 2 միլիոն եվրո։

Մեկ տարվա ընթացքոըն 350 հազար եվրոյով էլ աճել է Հայաստանի հավաքականի ամենահեռանկարային խաղացող «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի տրանսֆերը։ Այն կազմում է 600 հազար եվրո։ Կորոնավիրուսի համավարակից հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է 5 միլիոն եվրոյով և այժմ կազմում է 15 միլիոն եվրո։ Ինչևէ, եթե 2020 թվականի վերջին Հայաստանն ուներ 4 ֆուտբոլիստ, որոնց տրանսֆերային արժեքը գերազանցում էր մեկ միլիոն եվրոն, ապա այսօր պատկերը որոշակիորեն փոխվել է։ Եվ այսպես. Մխիթարյանից հետո հայաստանցի երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստը «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանն է, ում տրանսֆերը նվազել է 500 հազար եվրոյով և այժմ 3․5 միլիոն եվրո է։ Ադամյանին հաջորդում է Խորեն Բայրամյանը։ Չորրորդ հորիզոնականում Տիգրան Բարսեղյանն է, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Բալեկյանը։ Էդուրդ Սպերցանն այս պահին 6-րդն է։ Հավանական է, որ մինչև տարեվերջ մեր ազգային թիմում ունենանք ևս մեկ երկու ֆուտբոլիստների որոնց տրանսֆերայն արժեքը կհասնի մեկ միլիոն եվրոյի։

Խոսքը մասնավոապես վերաբերվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Աստանայից» իսպանական «Կադիս» տեղափոխված Վարազդատ Հարոյանին։ Վերջինիս տրանսֆերը ավելացել է 100 հազար եվրոյով և այժմ կազմում է 900 հազար եվրո։ Տարեսկզբին մեր հավաքականում ունեինք ևս մեկ ֆուտբոլիստ որի տրանսֆերային արժեքը մեկ միլիոն եվրո էր։ Խոսքը «Օրենբուրգում» ելույթ ունեցող կիսապաշտպան Արշակ Կորյանի մասին է։ Վերջինիս տրանսֆերային արժեքը վերջին ամիսներին նվազել է 300 հազար եվրոյով և հիմա կազմում է 700 հազար եվրո։

Մեր հավաքականի երիտասարդ և ամենահեռանկարային ֆուտբոլիստներից Ժիրայր Շաղոյանի տրանսֆերային արժեքը ավելացել է 75 հազար եվրոյով հասնելով 250 հազար եվրոյի։ Այս պահին մեր հավաքականի տրանսֆերային արժեքը կազմում է 33 միլիոն եվրո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում