Saturday, 01 04 2023
Մեր բախտը բերել է, եթե Բաքուն փորձի միջանցք ստանալ՝ Իրանն առանց հապաղելու կհարվածի. Բեգիջանյան
ՊԵԿ-ը խուզարկություններ է իրականացնում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ»-ում
Փաշինյանի այցը Գերմանիա դրական էր. համայնքը ողջունում է հարաբերությունների զարգացումը
Մասիսի նախկին քաղաքապետից կբռնագանձվի 15 անշարժ գույք, 5 շարժական գույք, 58 մլն 515 հազար 628 դրամ․ դատախազություն
Խուլիգանական փողոցային բոսյակին բնորոշ վարքագիծն ԱԺ-ում մերժելի է, անկախ նրանից թե որ թիմից է
13:15
Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին
«Ճամբարի» ընտրությունը անխուսափելի է․ այլընտրանքը՝ պետականության կորուստ
Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են
Նշանավոր կոմպոզիտոր` Առնո Բաբաջանյան
Դատական համակարգը սպասում է ապրիլի 7-ին. «Ժողովուրդ»
Տեղ-Կոռնիձոր հատվածում Ադրբեջանի հետ իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ․ ԱԱԾ
11:45
ԱՄՆ Արկանզաս նահանգում տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ
11:30
Նավթի գներն աճել են
ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ձյուն, մառախուղ, մերկասառույց. ինչ վիճակ է ճանապարհներին
Սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով
ՏՏ ոլորտը գլոբալ խնդիրներ է ապրում․ 100․000-ից ավելի աշխատատեղ է կրճատվել ամբողջ աշխարհում
Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Եթե ապօրինի գույքի վերադարձի գործընթացում համաձայնությամբ ակտ է կայացվում, այն ևս պետք է լինի թափանցիկ
Ադրբեջանը հրաձգային զենք և ՁՀՆ-7 նռնականետ է կիրառել. ԱՀ ՊՆ
Բիզնես պրոյեկտ է. Ունե՞նք հետազոտություն, որ ուսանողները վատ են սովորում, որովհետև համալսարանը Աբովյան փողոցի վրա է, ոչ թե Աշտարակում
Օնիկ Գասպարյանին կրկին կկանչեն քննիչ հանձնաժողով. «Ժողովուրդ»
«Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում ավտովթար է եղել․ ուղևորները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ
Աննա Վարդապետյանը կգա ընդդիմադիր պատգամավորի հետևից. «Ժողովուրդ»
Ռուսաստանը հրապարակել է Հայաստանի համար էլ ուշագրավ փաստաթուղթ
Ձյուն, մերկասառույց, մառախուղ․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Գեղարքունիքի մարզում 2023 թվականին նախատեսվում է կատարել 21 հազար հեկտար գարնանացան
00:30
Գալուզինը և Բյուլբյուլօղլուն քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները
Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի նոր XBB.1.5 ենթատեսակը․ ԱՆ
«Այս տարի շինարարության ոլորտում գրանցվել է բարձր աճ»․ Վահան Քերոբյան

Ֆրանսիան կմղվի՞ դեպի Ռուսաստան. Լավրովն ու Լը Դրիանը քննարկել են Արցախը

Ֆրանսիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Լը Դրիանն ու Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են իրավիճակը արցախյան գոտում և դիտարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ հետագա աշխատանքը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտգործնախարարությունը, որում թերևս ուշադրության է արժանի ձևակերպումը՝ «հետագա աշխատանքը առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում»: Սրանից անշուշտ պետք չէ անել շտապ եզրակացություններ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ակտիվացման վերաբերյալ:

Անկասկած է, որ այդ խնդիրը գտնվում է բավականին բարդ, բազմաշերտ քննարկումների փուլում: Այդ հարցում իր էական նշանակությունը կունենա նաև սեպտեմբերի 29-ի համար ազդարարված Էրդողան-Պուտին հանդիպումը, որը ուղղակի, թե անուղղակի կներառի այդ հարցն էլ, ինչպես նաև այլ հարցերի համատեքստում կունենա իր ազդեցությունը: Միաժամանակ, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի հեռանկարի առումով կարող է որոշակի ազդեցություն ունենալ նաև ամերիկա-ֆրանսիական ճգնաժամը, որ առաջացավ հնդկա-խաղաղօվկիանոսյան գոտում անվտանգային նոր եռակողմ ալյանսի ձևավորման մասին որոշումից հետո՝ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Ավստրալիա: Ֆրանսիան դժգոհություն հայտնեց այդ որոշումից դուրս մնալու, ինչպես նաև տնտեսապես կորցնելու առիթով:

Բանն այն է, որ Ավստրալիան հրաժարվեց Ֆրանսիայից ռազմանավեր ձեռք բերելու գործարքից, որովհետև Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ օգնելու են Ավստրալիային ստեղծել միջուկային սուզանավատորմ: Մեծ Բրիտանիայի վարչապետ ջոնսոնը բավականին կոշտ ձևով էր արտահայտվել Ֆրանսիայի դժգոհության առնչությամբ: ԱՄՆ նախագահ Բայդենը հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ, որից հետո հայտարարվել է, թե երկու նախագահները առաջիկայում կանեն ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն:

Ցանկալի է, որ ամերիկա-ֆրանսիական ճգնաժամը հարթվի, սակայն ամեն դեպքում մեծ է հավանականությունը, որ «նստվածք» այդուհանդերձ կմնա: Ահա այս ֆոնին է նաև ուշագրավ Լը Դրիան-Լավրով հանդիպումը, թեև եղել է իհարկե Ֆրանսիայի ու ԱՄՆ արտգործնախարարների հանդիպում: Ամբողջ հարցն այն է, որ միջազգային փորձագիտական որոշ շրջանակներ դիտարկում են ամերիկա-բրիտանական ալյանսի ընդգծման ֆոնին Ֆրանսիայի շարժում դեպի Ռուսաստան: Ու թեև ալյանսի մասին խոսելը թերևս վաղ է, կամ ոչ պատեհ, սակայն այդուհանդերձ ֆրանս-ռուսական փոխհարաբերությունը ունի այդ առումով պատմական խորք և նստվածք, հետևաբար այլ ուղղությամբ ճգնաժամային իրավիճակներում այդ խորքն առավել ևս կարող է զգացնել տալ իրեն, առնվազն առաջացնելով հարց՝ ամերիկա-բրիտանական ալյանսի ընդգծումը կբերի՞ ֆրանս-ռուսական հարաբերության սերտացման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում