Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00

«Սարդարապատ». Քննարկում՝ բանակի մասին

Նոյեմբերի 26–ին «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային խորհրդարանի «Ազգային անվտանգության և պաշտպանության» հանձնաժողովի նիստը «ՀՀ Զինված ուժերում վերջերս տեղի ունեցած միջադեպերի մասին» թեմայով։
Ելույթ ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը, որը անդրադարձավ ՀՀ զինված ուժերում նոյեմբերի 19-ին տեղի ունեցած մահվան ելքով արտակարգ միջադեպին՝ ասելով, որ այդ միջադեպերն բանակում առկա միջանձնային հարաբերությունների հետևանք են, խարսխված երկրում իշխող ռեժիմի կառավարման համակարգի վրա։ Վերջինս փաստեց, որ հայկական բանակը համալրվում է հիմնականում ժողովրդի անապահով խավի ընտանիքների զավակներից, ուստի այն արտացոլում է հոգեբանական, հասարակական և դասակարգային այն գործընթացները, որոնք առկա են հասարակության մեջ։ Այնինչ հայկական բանակը պետք է ամրապնդվի ընտանիքից։ Ամուր ընտանիք՝ ամուր բանակ։ Եվ քանի որ բանակում գրեթե ամեն ինչ ոչնչացվել է, ուստի պետք է կարողանալ հայ ընտանիքներում վերկանգնել սրբությունները, խեղված արժեհամակարգը, որպեսզի իրավիճակը շտկվի։
Գնահատելով բանակում տիրող առկա իրավիճակը նիստի մասնակիցները նշեցին, որ բանակի ղեկավարության մոտ չկա անհրաժեշտ կամք շտկելու համար իրավիճակը, ցածր է սպայակազմի մասնագիտական ունակությունները և անբավարար մարդկային որակները, բանակը առ այսօր հայ հասարակության առաջ փակ համակարգ է, չկա իրականում հասարակական օժանդակություն և վերահսկողություն, բանակի բարձրագույն հրամանատարական կազմը կոռումպացված է և բացակայում է անհրաժեշտ սոցիալական արդարությունը կրտսեր սպայական հրամանատարական կազմի և բանակի ղեկավար կազմի միջև, բանակում տեղ են գտել հանցագործ աշխարհի հասկացողություններ, որով հարաբերվում են զինծառայողները։ Ի սկզբանե բանակը ստեղծվել է սխալ արժեքային և կառավարման համակարգով, ինչը ուղղակի պրոյեկտումն է օտար զինված ուժերից։
Քննարկման մասնակիցները արեցին մի շարք առաջարկներ, որոնց իրականացումը որոշակի առումով կնվազեցնի մահվան ելքով դեպքերն ու պատահարները, կբարելավի զինծառայողների միջանձնային հարաբերությունները։
Մասնավորապես նշվեց, որ բանակը պետք է ավելի բաց լինի հասարակության առջև։ Հասարակության միջամտությունը բանակում տիրող բարքերին, միջանձնային հարաբերություններին պետք է լինի օժանդակության և վերահսկողության գործառույթներով։ Սակայն իրավիճակում որակական փոփոխություն կարելի է ակնկալել միայն համակարգային լրջագույն փոփոխություններից հետո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում