
Հին Թբիլիսիի ոստիկանությունը ձերբակալել Է մայրաքաղաքի մի բնակչի, որի մոտ հայտնաբերել են թմրանյութերի խոշոր խմբաքանակ: Այդ մասին հաղորդում Է Վրաստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Պարզվել Է, որ ձերբակալվածն ավելի վաղ դատապարտված Է եղել: Հետաքննությունը տարվում Է Վրաստանի քրեական օրենսգրքի 260 հոդվածով՝ «Հատկապես խոշոր չափերով թմրամիջոցների, դրանց համանմանների, նախորդողների կամ նոր հոգեակտիվ նյութերի անօրինական պատրաստում, ձեռքբերում, պահում, տեղափոխում, առաքում կամ իրացում»:
Հանցագործությունը պատժվում Է ութից մինչեւ 20 տարի ժամկետով ազատազրկմամբ կամ ցմահ բանտարկությամբ: Խուզարկության ժամանակ ձերբակալվածի տանը հայտնաբերվել Է 164 գրամ հերոին եւ 83 գրամ ամֆետամին: ՆԳ նախարարության տվյալներով՝ ոչ այնքան վաղուց ձերբակալվածը բանտարկությունից պայմանականորեն վաղաժամկետ ազատ Էր արձակվել Է, հաղորդել Է Sputnik-ը: