Friday, 09 06 2023
Բայրամովն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Թշվառ արդարադատություն․ Լրացել է Քոչարյանին և Սարգսյանին վերագրվող հանցանքների վաղեմության ժամկետը
18:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:45
Ճապոնիայի կայսրը կմեկնի Ինդոնեզիա
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը
Արցախի խնդիրը մինչև 2020-ը տարածքային վեճ էր, այսօր՝ իրավունքների և անվտանգության հարց
17:15
Չինաստանը կարծում է, որ ԱՄՆ-ն չի կարող իրեն զրկել զարգացող երկրի կարգավիճակից
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Ֆրանցիսկոս Պապին
Եթե Պուտինը որոշի ներքաշել ՀԱՊԿ անդամ երկրները ուկրաինական պատերազմի մեջ, կառույցը կքանդվի
Հայտնի է Էրդողանի՝ Ադրբեջան այցի ամսաթիվը
Երեխային Դեբեդ գետը նետած կինը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
16:46
Եղանակը Հայաստանում – Հունիս 10,2023
16:45
ԱՄՆ Սենատի հանձնաժողովն ընդունել է նախաձեռնություն Չինաստանին զարգացող երկրի կարգավիճակից զրկելու միջոցների մասին
16:43
Եղանակը աշխարհում – Հունիս 10,2023
Կարևոր է ոչ թե հարթակը, այլ պայմանավորվածությունը․ փոխվարչապետը՝ ապաշրջափակման մասին
Գ․ Լուսավորիչ փողոցում ավտոմեքենան առանց խոչընդոտի երթևեկի ընթացքում է կտրուկ մանևրել և վթարվելով գլխիվայր շրջվել
Միհրան Պողոսյանի թիկնապահն ու վարորդն օժանդակել են նրա կողմից շուրջ 44 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 15 հիվանդ
16:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարները Փարիզում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները
Գայանե Հակոբյանն ընդունել է մեղքը․ փաստաբան
16:15
Գերմանիայի նախագահը ստորագրել է խորհրդարանական մանդատների կրճատման մասին օրենքը
Գոհ եմ՝ իրավական գնահատական տրվեց միջադեպին․ գոհ եմ, որ Գայանեի հանդեպ խիստ պատիժ չկիրառվեց․ Աշոտ Փաշինյան
16:00
ԱՄՆ սենատորները Բայդենի վարչակազմին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և դադարեցնել ռազմական աջակցությունն այդ երկրին
Լուրերի օրվա թողարկում 16:00
Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, բայց պատիժը պայմանականորեն չկիրառվեց. նա ազատ արձակվեց
«ԱՄՆ-ն նպատակ ունի Ռուսաստանին հեռացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացից». ՌԴ ԱԳ փոխնախարար
2022 թվականին Հայաստանի տնտեսությունում աննախադեպ տնտեսական աճ է գրանցվել․ Փաշինյան
Այո՛, Լոնդոնում կյանքը եռում է, իսկ որոշների մոտ՝ լեղին. Ալեն Սիմոնյան
Թուրքիայի ԱԽ նիստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին
Ուղիղ․ Աշոտ Փաշինյանի և Գայանե Մարտիրոսյանի գործով դատական նիստը

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի նախարարական հանդիպմանը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Բաքվի վրա

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպումը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ելույթում բարձր գնահատելով «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպման անցկացումը և մասնակցության հնարավորությունը՝ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր ամուր հանձնառությունը բազմակողմանիությանը, որն առավել էական է այսօր՝ ամբողջ աշխարհում աճող աղետների պայմաններում:

«COVID-19 համավարակը շարունակում է խոչընդոտել գլոբալ մարտահրավերներին լուծումներ գտնելու և մինչև 2030թ․ կայուն զարգացման նպատակներին հասնելու մեր համատեղ ջանքերը:

Մենք համոզված ենք, որ միջազգային հանրությունն ունի համավարակի դեմ պայքարի և վերջինիս տարածումն ամբողջ աշխարհում զսպելու գործիքակազմը` ապահովելով պատվաստանյութերի գլոբալ հասանելիությունը և իրականացնելով պատվաստումների արշավներ: Հայաստանը խորապես համոզված է, որ պատվաստանյութերի հասանելիությունը պետք է լինի անաչառ և արդար, քանի որ դրանք իսկապես գլոբալ հանրային բարիք են, և միայն պատվաստումների միջոցով մենք կկարողանանք հաղթահարել դեռևս մոլեգնող այս համավարակը»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նա հավելել է, որ COVID-19 համավարակը ծանր ազդեցություն է ունեցել յուրաքանչյուր պետության վրա՝ խոչընդոտելով տնտեսական առաջընթացը և խաթարելով անվտանգության միջավայրը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ աշխարհում:

«Գլոբալ համավարակի պայմաններում Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը հանգեցրեց հումանիտար աղետի:

Նույնիսկ այսօր Ադրբեջանը շարունակում է արգելափակել մարդասիրական առաքելությունների մուտքն Արցախ՝ խաղաղ բնակիչներին զրկելով մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից»,- շեշտել է Միրզոյանը՝ հավելելով. «Քանի որ Դաշինքի հիմնական նպատակներից մեկն է «պաշտպանել, պահպանել և զարգացնել միջազգային իրավունքը, ներառյալ՝ միջազգային հումանիտար և մարդու իրավունքները», մենք կոչ ենք անում բոլոր անդամներին ոչ միայն ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և հայ ռազմագերիների վերադարձն ապահովելու համար, այլև աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տևական քաղաքական լուծում գտնելու գործում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում