Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Սա կարմիր գիծ է. Հայոց լեզուն ենթակա չէ վաճառքի ցանկացած ծավալի ֆինանսական ներդրումների դիմաց

Սեպտեմբերի 18-ին կայացած «Armenian Business Forum»-ի ժամանակ հայտնի և խոշոր հայ գործարար և բարերար,Տաշիր ընկերությունների խմբի ղեկավար և հիմնադիր Սամվել Կարապետյանը իր ելույթում մի քանի ուշագրավ հայտարարություն է արել։Նա ասել է՝ կցանկանար, որպեսզի Հայաստանում 3 պաշտոնական լեզու լիներ՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։ Բացի դա՝ նա նշել է,որ Հայաստանում ռուսական դպրոցներին պետք է տրվի պետական կարգավիճակ:

Այս հայտարարության շուրջ մեզ մեկնաբանություններ տվեց քաղաքագետ, ՄԱՀՀԻ-ի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։

-Պարոն Մեհրաբյան, ինչու՞ է ռուսաստաբնակ հայտնի հայ գործարարը այս հատարարությունը անում,  ի՞նչ քաղաքական նպատակներ է հետապնդում և ինչ հետևանքներ կարող է ունենալ։

-Գաղտնիք չէ, որ նմանատիպ քայլերով ՌԴ ցանկանում է վերահսկողություն հաստատել նախկին Խորհրդային միության կազմում գտնված երկրների վրա,սահմանափակի նրանց ինքնուրույնությունը՝գայթակղելով  կամ ստիպելով,ճնշելով։Իսկ Հայաստանը այսօր գտնվում է բավականին խոցելի վիճակում,և Կրեմլը օգտվում է դրանից։ Սամվել Կարապետյանը ուղղակի բարձրաձայնում է ռուսական իշխանությունների ուղիղ ցանկությունները, և դա անում է խայտառակ շուկայական գործարքի միջոցով՝խոշոր ներդրումների խոստումով առաջարկելով լեզուն փոխել։ Սա ուղղակի ծիծաղելի է․ՌԴ Եվրոպայում և այլուր հսկայական ներդրումներ է անում,ուրեմն պետք է նման  առաջարկ անի։Իհարկե,ո´չ, և չի էլ անում։ Գազպրոմը միլիարդավոր գումարներ է դնում եվրոպական երկրներում, բայց երբեք նման պահանջ չի դրել։ Նման առաջարկ անողը թերագնահատում է հայ ժողովրդի մտավոր-բարոյական արժանիքները,կարողությունները և ավելի շատ խոսում է նման բան հայտարարողի մասին։ Սա կարմիր գիծ է, այդպիսին եղել է նաև Խորհրդային ժամանակներում։ Նրանց թվում է, որ եթե Արցախին կարողացել է համոզել ցավալիորեն,մեզ էլ կարող է, սակայն Հայաստանը ընդունելու միտում ու շահ չունի։  Ամենավառ երազում անգամ չի տեսնի նման բան։

-Պատմականորեն անհերքելի փաստ է, որ Հայոց լեզուն մեր ազգի  գոյության, ինքնության պահպանման հիմնական կռվանն է՝ հանճարի ձևակերպմամբ՝ «ինքնուրույնության դրոշմը, հոգեկան կարողությունների ճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը», և այն պաշտպանվում է «Հայոց լեզվի» մասին օրենքով։ Հայտնի է, որ լեզուների  անկենդանությունից այսօր էլ աշխարհում էթնոսներ են  ոչնչանում։

Ոչ ոք չի կարող անգամ երազել Լեզվի մասին  օրենքի փոփոխություն։ Եթե տեսում են, թող մի ասեղով իրենց ոտքը ծակեն։ Հայաստանում կա և կարող է լինել միայն մեկ պետական լեզու։ Լուրջ հետևանքներ պետք չի սպասել։ Հայաստանի կողմից բարեհամբույր, քաղաքակիրթ, բայց վճռական  ձևով, բնականաբար, կմերժվի առաջարկը և կհասկացվի, որ այն իրավասու չէ նման փոփոխություն առաջարկել։ Հայոց լեզուն անգին է, ենթակա չէ գումարի դիմաց որևէ սակարկման  առարկա դառնալ։ Եթե հանկարծ ճնշումները շարունակվեն, կարծում եմ՝ հայկական կողմից ևս պատասխանը կտրուկ, վճռական  կլինի, որովհետև դա, կրկնում եմ, կարմիրր գիծ է։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում