Saturday, 10 06 2023
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին Nissan-ը կոտրել է «Գազպրոմ Արմենիա»-ի գազի բաշխիչ կայանը
Զենքի ձեռքբերման այլընտրանքային լավագույն ուղղությունը մեզ համար Հնդկաստանն է
Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների հետ
Նախկին ռեժիմի պարագլուխների դատական գործերով արդարադատությունը զոհաբերվեց
21:15
Կոլումբիայում ավիավթարից 40 օր անց ողջ են գտել չորս երեխայի
«Երկաթե գմբեթ»․ ուսումնասիրելով Իսրայելական երկնքի պաշտպանական համակարգը
20:45
Մեկուկես ժամ հեռախոսով. ինչի՞ մասին են խոսել Մակրոնն ու Ռաիսին
ՌԴ ԱԴԾ-ն կվերահսկի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը. Մուստաֆաև
Տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է այցելել մոտ 806 հազար զբոսաշրջիկ. նախարար
Աշտարակ-Փարպի ճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով կան տուժածներ
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև
Հանրությունը դասականի կարիքն ուներ, այս օրերին մարդիկ հոգևոր սնունդ ստացան
19:15
Թրամփին նոր մեղադրանք է ներկայացվել
Հրդեհ Ապարանում. շուրջ 160 հակ անասնակեր է այրվել
Ադրբեջանում հաստատել են զինծառայողի ինքնասպան լինելու վարկածը
Վահան Քերոբյանը Սյունիքի Խոտում մասնակցել է «Ոչխարների Խուզման» փառատոնին
Ադրբեջանը Իտալիայից կգնի C-27J Spartan ռազմական ինքնաթիռներ
Ռուսական կառույցների պատճառով Հայաստանը փաստի առաջ է կանգնել
Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան
Թուրքիայի նոր կառավարությունը. ինչ է սպասվում Հայաստանին և տարածաշրջանին
Փարիզի խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնության բանաձև
Ադրբեջանը խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ
Նախկին արտգործնախարարների «զուգահեռ» հոդվածները. գիտեն շատ բան, իսկ ի՞նչ չեն ասում
16:45
Խերսոնում սկսել են վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստել
Գյումրեցի 15-ամյա պատանին իր վրա ջուր լցնելու համար դանակահարել է 14-ամյա համաքաղաքացուն
Ադրբեջանում զինծառայող է մահացել. շրջանառվում է ինքնասպանություն գործելու տարբերակը
16:00
Եղանակը Հայաստանում – Հունիս 11, 2023
15:45
Կանադայի վարչապետն անսպասելի այցով ժամանել է Կիև
15:30
Եղանակը աշխարհում – Հունիս 11, 2023
15:15
Իրանում հեղեղումների հետևանքով մահացել է 7 մարդ, վիրավորվել՝ 59-ը

ՀԱՊԿ-ի զորավարժություններով Ռուսաստանը և Հայաստանը հասկացնում են, որ վերահսկում են իրավիճակը

ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման ստորաբաժանումների՝ սեպտեմբերի 24-ին մեկնարկող «Որոտ-2021» վարժանքները, անկախ դրանց ծավալներից, գլոբալ նշանակություն ունեն և լինելու են արտաքին դերակատարների համակ ուշադրության կենտրոնում՝ Հայաստանի և Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական բացառիկ կարևորության պատճառով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռուսաստանյան Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը՝ ընդգծելով, որ այդօրինակ զորավարժությունները, որպես կանոն, շատ լուրջ ուղերձ են պարունակում: Տվյալ պարագայում դրանք հասցեագրված են այդ թվում Թուրքիային և Ադրբեջանին:

«Նմանատիպ զորավարժությունների անցկացումը, ըստ էության, ոչ թե տարածաշրջանային, այլ նույնիսկ գլոբալ նշանակություն ունի մեկ պարզ պատճառով, որ Հայաստանը և Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանը բացառիկ կարևորություն ունեն աշխարհաքաղաքական իմաստով: Եվ նմանատիպ զորավարժությունների անցկացումը, որպես կանոն, շատ լուրջ «մեսիջ» է պարունակում: Բնականաբար, այդպիսի զորավարժությունները լինում են ամենատարբեր աշխարհաքաղաքական խաղացողների և առաջին հերթին՝ հարավկովկասյան հանրապետությունների և Հարավային Կովկասի շուրջ հավաքված արտաքին դերակատարների համակ ուշադրության կենտրոնում: Նրանց թվում են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան: Այնպես որ, այդօրինակ զորավարժությունները, անկախ դրանց ծավալներից, մեծ ուշադրության կենտրոնում են լինում», – մեկնաբանեց Իվան Կոնովալովը՝ շեշտելով, որ զորավարժությունների կարևորությունը որոշվում է այն վայրով, որտեղ դրանք անցկացվում են:

Տվյալ դեպքում զորավարժությունը տեղի է ունենալու Հայաստանում, և դա ՀԱՊԿ-ի զորախաղերի առաջնային կարևորությունն է: Իսկ թե ովքե՞ր և ի՞նչ ձևաչափով են դրանք անցկացնում, ըստ Կոնովալովի՝ այլ հարց է:

«Կարևորն այն է, որ նմանատիպ զորավարժությունները՝ ինչպիսին, օրինակ, «Որոտ-2021»-ն է, կոչված են հասկացնելու շահագրգիռ շատ երկրների ու կողմերի, որ Ռուսաստանի և Հայաստանի հետ կապված իրավիճակը երկուստեք վերահսկողության տակ է», – ընդգծեց զրուցակիցը:

Ռուսաստանցի փորձագետն, ի դեպ, համաձայն չէ այն տեսակետի հետ, որ ռազմական վարժանքները ՀԱՊԿ-ի շրջանակներում հաճախ չեն անցկացվում: Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ զորավարժություններն այս կազմակերպության ներսում հաճախ անց են կացվում երկկողմ ձևաչափով: Այդպիսին էին, օրինակ, այս ամսվա ընթացքում տեղի ունեցած «Արևմուտք-2021» ռազմավարական զորավարժությունները, որոնք ունեին երկու գլխավոր կողմ՝ Ռուսաստան և Բելառուս, սակայն կային նաև այլ մասնակիցներ, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրներ:

Ըստ ՀԱՊԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության՝ սեպտեմբերի 24-28-ը Հայաստանում անցկացվելու են «Որոտ-2021» վարժանքները՝ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում գտնվող թմրանյութերի ապօրինի շրջանառության հակազդման հարցերով զբաղվող հատուկ ծառայությունների, դրանց ստորաբաժանումների և ներքին գործերի մարմինների մասնակցությամբ: Զորավարժությունը տեղի կունենա ՀԱՊԿ hավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստության պլանի համաձայն:

Առաջին փուլի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների և Հայաստանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատի համահավաք խմբերը լեռնային տեղանքում կմշակեն ուսումնավարժական և կիրառական խնդիրներ: Միաժամանակ տեղի կունենան ՀԱՊԿ հրամանատարաշտաբային վարժանքներ՝ հատուկ գործողության մշակման ու իրականացման նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում