Thursday, 25 04 2024
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են

«Վստահ եմ՝ Լեռնային Ղարաբաղը կճանաչվի որպես անկախ պետություն, կփոխվի նաև Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կարգավիճակը»

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը։

 -Պարոն Օհանջանյան, ՀՀ կառավարությունը նշում է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև տարբեր մակարդակներով քննարկումներ են ընթանում ռուսական խաղաղապահ զորքերի մանդատի, վերջիններիս առաքելության հետ կապված։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ ճակատագիր կունենան ռուս  խաղաղապահները 5 տարի հետո։

 Կարծում եմ, որ ռուսական օկուպացիոն զորքերը խաղաղապահ ուժերի քողի տակ դեռ երկար կմնան այստեղ: Իմ դիտարկմամբ՝  նրանց գործառույթն ու մանդատը կփոխվի, և դա կապված կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի և Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հետ: Ռուս խաղաղապահների հետ միասին, միջազգային խաղաղապահ ուժերի գործառույթները ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի որոշմամբ կկիսեն  նաև այլ երկրներ:

-Կան տեղեկություններ, որ Ադրբեջանը դեմ է, որ հինգ տարի հետո խաղաղապահ առաքելություն իրականացնեն միայն ռուսական զորքերը և ուզում է այստեղ ներառել նաև Թուրքիային ու Պակիստանին։ Ի՞նչ պետք է հակադրի դրան հայկական կողմը։

Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ վաղ թե ուշ խաղաղապահ ուժերի կազմը փոխվելու է. Եվ, հետևաբար, Ադրբեջանը, որպես հակամարտության կողմ, ջանքեր կգործադրի  խաղաղապահ ուժերի կազմի վերաբերյալ իր նախընտրություններն առաջ տանելու համար: Չի բացառվում, որ այս կառույցում ներկայացված լինեն Թուրքիան ու Պակիստանը: Թուրքիան արդեն մասնակցում է 2020 թվականի նոյեմբերի 9 -ի պայմանագրերի պահպանման մոնիթորինգին: Ինչ վերաբերում է Պակիստանին, ապա այս երկիրը իրեն լավ է  ներկայացրել Բոսնիա և Հերցեգովինայում նմանատիպ առաքելության մեջ: Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի բացառի նման հնարավորությունը և հետագայում նոսրացնի ռուսական ներկայության կազմը հակամարտությանը չեզոք  վերաբերող երկրների մասնակցությամբ: Այսօրվա ԱԳՆ -ն իր դիվանագետներով մի շարք ապաշնորհ, ոչ կոմպետենտ մարդիկ են, ովքեր չունեն նման աշխատանքի փորձ և բացարձակապես ունակ չեն պաշտպանելու իրենց երկրի շահերը: Հայաստանի կառավարությունը պետք է հոգա դրա մասին, այլ ոչ թե պայքարի իրենց անցանկալի մարդկանց դեմ … Ոչ թե համակրանքները, այլ ազգային շահերը պետք է լինեն առաջնագծում։

-Հայաստանում ԱՄՆ դեսպանը նշում է, որ ռուս խաղաղապահների ճակատագիրը պետք է որոշեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Ձեր կարծիքով հինգ տարի հետո միջազգային հանրության դիրքորոշումն այս հարցի շուրջ ինչպիսի՞ն կլինի։

Կապրենք՝ կտեսնենք։  Աշխարհն այնքան արագ է փոխվում, և առաջանում են նոր մարտահրավերներ, որոնց առջև մարդկությունն անզոր է: Բայց հակամարտություններից առաջացած անկայունության մարտահրավերները մնում են դրանք լուծելու մարդկության պայքարի առաջնագծում: ԱՄՆ դեսպանը ճիշտ է ասում, որ ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը մեծապես որոշվում է Հայաստանի և Ադրբեջանի կամքով: Բայց կա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի չլուծված խնդիր և այդ հարցի լուծմամբ, և ես բացարձակ վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային հանրության կողմից կճանաչվի որպես անկախ պետություն, ինչպես նաև կփոխվի Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կարգավիճակը: Ռուսաստանը կմասնակցի խաղաղապահ գործընթացին, բայց ոչ այն հզորությամբ, որով ներկայումս ներկա է: Նրանք  կնոսրացվեն միջազգային խաղաղապահ ուժերով, և աշխարհը կճանաչի հենց այդ խաղաղապահ ուժերի մանդատը։ Իսկ այն, ինչ հիմա կա միայն Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի մի մասի օկուպացիա է։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում