Արմավիրի մարզի Սարդարապատ, Բամբակաշատ, Այգեվան գյուղերի խաղողագործները բողոքի ակցիա են իրականացնում։ Պատճառը խաղողի մթերման ցածր գնային քաղաքականությունն է։ Խաղողագործները պահանջում են, որ պետությունը միջամտի և գործարանները սկսեն խաղողի մթերումն իրականացնել իրենց ձեռնտու գնով։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանի հետ: