Friday, 19 04 2024
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա

Տեղի է ունեցել «Բիբլոս Բանկ Արմենիա» Բաղրամյան մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությունը

Սեպտեմբերի 22-ին հանդիսավոր արարողությամբ  տեղի ունեցավ   «Բիբլոս Բանկ Արմենիա»  Բաղրամյան մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությունը։

Նորաբաց  «Բաղրամյան» մասնաճյուղում սպասարկումն իրականցվում է գերժամանակակից լուծումներով, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցված  և ընդարձակ սրահում։ Մասնաճյուղին կից գործում են 24/7 տերմինալային հատվածներ, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել արագ և ապահով գործարքներ ցանկացած օր և ցանկացած ժամի։

«Բիբլոս բանկ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռևս 2019 թվականին իրենք որոշում են կայացրել, որ պետք է ընդլայնեն իրենց  գործունեությունը Հայաստանում՝ մասնավորապես, մեծացնելով մասնաճյուղային ցանցը։

Խոսելով բանկում առկա ծառայությունների մասին՝ Ստեփանյանը շեշտեց, որ իրենց բոլոր մասնաճյուղերում մատուցվում են միանման ծառայություններ՝ ռազմավարությունն  այդպիսին է։

«Բիբլոս բանկի» առաքելությունն է հաճախորդներին միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայությունների մատուցումը, բաժնետերերի ներդրումների արժեքի աճի ապահովումը, աշխատակիցների բավարարվածության բարձրացումը և հանրության բարեկեցության աճը։

Ո՞րն է «Բիբլոս բանկի» առավելությունը  համանման ծառայություններ մատուցող մյուս բանկերի նկատմամբ, Ստեփանյանը պարզաբանեց, որ իրենք հիփոթեքային վարկավորման, կառուցապատողների վարկավորման լավ մեխանիզմներ ունեն․« Դրանք հնարավորություն են տալիս շատ արագ ձևով կառուցապատման պրոյեկտը ավարտին  հասցնել՝ առանց գնորդի ու կառուցապատողի համար լրացուցիչ ռիսկերի։ Իսկ ընդհանուր առմամբ՝ մեր հիմնական առավելությունը հաճախորդակենտրոն սպասարկումն է»։

«Բիբլոս բանկի» Բաղրամյանի մասնաճյուղին կից բարեկարգվել է նաև խաղահրապարակը։ Խաղային սարքավորումները փոխարինվել են նորերով՝ նպաստելով փոքրիկների ապահով և անվտանգ ժամանցի կազմակերպմանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում