
Նախօրեին ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուի և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հանդիպումը:
Այս մասին, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը Թեհրանում անցկացնելու վերաբերյալ:
Հանդիպման ժամանակ իրանցի նախարարը նշել է, որ տարածաշրջանում նոր իրադարձություններ են տեղի ունենում, և, հետևաբար, երկրների միջև կանոնավոր խորհրդակցությունների անհրաժեշտություն կա: