Համայնքների խոշորացման արդյունքում Հայաստանում 78 համայնք կլինի, որից 71-ը միավորված, մեկը Երևանն է դրանցից՝ առանձին, 6 չմիավորված համայնքներ կունենանք, որոնցից մեկը կլինի Գյումրին ևս 5-ը՝ ազգային փոքրամասնությունների հետ խառը բնակեցված համայնքները, որոնց այս պահին անդրադարձ չկա։ Այս որոշմամբ կառավարությունը ի՞նչ հարց է փորձում լուծել։ Այսպիսով տարածքային համաչափ զարգացման արդյունավետությունն է բարձրանալու։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի հետ:
Փոխնախարարի կարծիքով՝ հանրային ընկալումը կարևոր է համայնքների խոշորացման հաջող առաջընթացի համար․«Համայնքների միավորման գործընթացը և համաչափ համայնքներ ունենալը պայմանավորված է շատ գործիքներով:Համայնքների միավորումով ուզում ենք վստահ լինել՝ կունենանք ավելի ունակ համայնքներ, ովքեր կհամագործակցեն նաև մասնավոր ներդրողների հետ: Համայնքների խոշորացումը, կառավարման ռեֆորմ լինելով հանդերձ, ունի նաև քաղաքական էլեմենտ»: