Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռուսները կրկին ափսոսում են․ Որոշումներ ի շահ Հայաստանի․․․

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում տպավորիչ ելույթից հետո «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես, ռուսներն ափսոսանք են հայտնում, որ հայ ֆուտբոլիստն այլևս չի կարող խաղալ իրենց երկրի ազգային թիմում։ «Գրոզնիում տեղի ունեցած խաղում գլխավոր դերակատարը հայ կիսապաշտպանն էր։ 21-ամյա Սպերցյանը հյուրերի երկու գոլային գրոհների ամենակարևոր մասնակիցն էր։ Առաջին դրվագում նա այնպիսի հնարք կատարեց, որ անգամ ամենահամարձակները կդժվարանան դա անել։ Այնուհետև երկրորդ գոլի ժամանակ ձախ եզրում հրաշալի ճեղքում իրականացրեց։ Մեզ մնում է միայն ափսոսալ, որ նա այլևս չի կարողանա խաղալ Ռուսաստանի հավաքականում»,- գրել է Sportbox պարբերականը։

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել է յոթ հանդիպման՝ դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականին միացավ այս տարվա մարտին։ Նորամուտի խաղում նա փոխարինման դուրս գալով գրավեց Ռումինիայի ազգային հավաքականի դարպասը, ինչպես նաև վաստակեց 11 մետրանոց հարված։ 2020 թ. սեպտեմբերին «Կրասնոդարի» երկրորդ թիմի կազմում Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում հաջողությամբ հանդես գալով (դառնալով 12 գոլի հեղինակ)՝ նշել է իր նորամուտը «Կրասնոդարի» հիմնական թիմի կազմում՝ փոխարինման դուրս գալով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ «Խիմկիի» դեմ խաղում: 2020 թ. հոկտեմբերին նշել է նորամուտը նաև եվրոպական մրցասպարեզում՝ փոխարինման դուրս գալով ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Չելսիի» դեմ խաղում: «Հպարտության զգացողություններ ունեմ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու կապակցությամբ: Ինձ հայ եմ համարում, չնայած որ ծնվել եմ Ռուսաստանում: Շատ ուրախ եմ, որ պաշտպանելու եմ իմ նախնիների պատմական հայրենիքի պատիվը: Միշտ հետևել եմ Հայաստանի ազգային հավաքականի ելույթներին: Անձամբ ծանոթ եմ Խորեն Բայրամյանին և Վարազդատ Հարոյանին: Կարծում եմ՝ ֆուտբոլիստների խաղամակարդակը շատ բարձր է, իսկ Հենրիխ Մխիթարյանը, անկասկած, թիմի առաջատարն է»,- ՀՖՖ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել էր Սպերցյանը: Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում կարող խաղալ միայն մեկ երկրի ազգային թիմում։ Ավելի վաղ, ի շահ հայենիքի որոշում էր կայացրել նաև Խորեն Բայրամյանը Հայաստանի ազգային հավաքականի միանալով 2020 թվականի աշնանը։ Մեր հավաքականի մարզաշապիկը կրելուց հետո ռուսական կողմը ևս մեծ ափսոսանք էր հայտնել բարձրակարգ կիսապաշտպանին «կորցնելու» համար։

Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանի ազգային թիմի ձախողումից հետո քննարկման լայն առարկա էր դարձել այս հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի թույլ տված սխալներն ու բացթողումները։ Ֆորումներում և քննարկման այլ հարթակներում Չերչեսովի թույլ տված գլխավոր սխալներից հիշատակվում է 37-ամյա ձախ պաշտպան Յուրի Ժիրկովին հավաքական հրավիրելը։ Երկրպագուները վստահ էին, որ Ժիրկովը սպառել է իրեն և նրան ազգային թիմ հրավիրելն ուղղակի անմտություն է։ Շատերը Ժիրկովի դիրքում տեսնում են հենց Խորեն Բայրամյանին։ Ռուսաստանում ճանաչված ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը դեռևս անցյալ տարվա մայիսին Տելեգրամի իր ալիքում անդրադառնալով լեգեոներների սահմանափակման վերացման օրենքի արդյունքներին մասնավորապես ասել էր. «Իմ տեղեկություններով՝ Ռուսաստանի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը ոչ պաշտոնական խոսակցություններում արդեն մեկ տարի է ակնարկում է «Ռոստովի» ղեկավարներին, որ նա շուտով կարող է հրավիրել Բայրամյանին: Սա դեռ տեղի չի ունեցել և չի պատահի, եթե Խորենը համաձայնի փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը: Այսպես թե այնպես, Հայաստանի հավաքականը կարող է լրջորեն ուժեղացնել կազմը և, ով գիտի առաջընթաց գրանցել Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում»։

Փաստորեն Բայրամյանն ըստ էության եղել է երկընտրանքի առաջ և կայացրել է որոշում ի շահ Հայաստանի։ Բարյամյանի և Սպերցյանի որոշումներն ինչ խոսք օրինակելի կարելի է համարել։ Նույնը չի կարելի  ասել Ռուսաստանում ելույթ ունեցող մի քանի այլ ֆուտբոլիստների մասին։ Խոսքը վերաբերվում է «Դինամոյի» հարձակվող Արսեն Զախարյանին, որը վերջրես նորամուտը նշեց Ռուսաստանի ազգային հավաքականում։ Զախարյանն այլևս երբեք չի կարող կրել մեր հավաքականի մարզաշապիկը։ Ռուսաստանում խաղալու հեռանկարի համար Հայաստանի հավաքականում խաղալուց հրաժարվում է նաև Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը։

Արտերկրում ելույթ ունեցող մեր ֆուտբոլիստների ողջ պոտենցիալն օգտագործելու պարագայում այսօր կարող էին ունենալ միանգամայն այլ որակի հավաքական, բայց․․․։ Ունենք այն, ինչ ունենք և մեզ մնում է միայն արժանին մատուցել այն խաղացողներին ովքեր ընտրել են Հայաստանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում