Friday, 29 09 2023
18:19
Եղանակը Հայաստանում – Սեպտեմբեր 30, 2023
«Գազպրոմը» մեկ քառորդով կրճատել է գազի արդյունահանումը
18:04
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:00
Լիտվայում 3000 ուսուցիչներ գործադուլի են դուրս եկել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում
Հրատապ է անխոչընդոտ մարդասիրական օգնության ցուցաբերումը ինչպես ԼՂ-ում գտնվողներին, այնպես էլ այնտեղից հեռացածներին․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
Հայաստանի տարածքային ամբողջականությունն առաջնային է մեզ համար. Էստոնիայի խորհրդարանի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին
Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանը հակա-Ռուսաստան չէ
17:30
ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը կարող է կին լինել
17:25
Եղանակը աշխարհում – Սեպտեմբեր 30, 2023
«Հայաստանը հնարավորությունը ուներ բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ». Ալիև
Սեպտեմբերի 20-ից հետո ավելի հեշտ կլինի խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կնքել. Ալիև
17:17
«Ղարաբաղի հայերը զանգվածաբար գաղթում են Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով». Պետեր Ստանո
Անահիտ Մանասյանը Նաննա Սկաուին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Եվլախում ավարտվել է ԼՂ և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը
Խնամքի հաստատություններում ավելի քան 20 առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են տեղավորվել
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 93 հազարի
Ադրբեջանցիները ձերբակալել են ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալին
«Աշխարհի վիճակը պարտավորեցնում է ԱՊՀ երկրներին՝ ունենալ հզոր զինված ուժեր». Շոյգու
Նոր փուլ և թեժացող հանգույց
ԿԸՀ-ն հաստատել է քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած տորագրությունների վավերականությունը
«Բաքուն հանդես է գալիս Երևանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորման օգտին». Հաջիև
«Ղարաբաղում հայերի կրոնական, մշակութային և այլ իրավունքների հարցերը կլուծվեն միջազգային կոնվենցիաներին համապատասխան». Ալիև
Վարչապետի մոտ քննարկվել է 2023-2030 թթ. Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծը
Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թվում գրանցվել են ինսուլտից մահվան դեպքեր. Ավանեսյան
Հունաստանն առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին. Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը` Ալեն Սիմոնյանին
«Մինսկի խումբը լուծում կգտներ, եթե ցանկանար». Ալիև
Եվլախում մեկնարկել է Ադրբեջանի ու Արցախի պատվիրակությունների հանդիպումը
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը մնում է արդիական». Պեսկով

Արտակարգ դրություն մտցնելու հրամանագիրը փետրվարի 22-23-ից Ռոբերտ Քոչարյանի մտքի մեջ խմորվել է

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է փաստաբան, Մարտի 1-ի գործով տուժողների շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը

 Օրերս ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել «Մարտի 1»-ի դեպքերով: Մասնավորապես, միջազգային դատարանը բավարարել է  «Հայկական ժամանակ» օրաթերթի անունից ներկայացված գանգատն ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի 2008 թվականի Մարտի 1-ի հրամանագրի: Սա ի՞նչ նոր հնարավորություն է ստեղծում:

Պետք է նայել, թե ինչ իրավունքի խախտումներ է ճանաչվել և ըստ այդմ պիտի նաև որոշվի, թե այդ խախտումները տանում են դեպի քրեական գործ, թե՞ ուղղակի վնասի ինստիտուտին հատուկ հետևանքներ են առաջացնում: Որովհետև արտակարգ դրության մասին հրամանագիրը ինքը որպես պաշտոնական լիազորությունների անցում, վիճարկում է նաև դատախազությունը: 309-րդ հոդվածի մեջ  բացի բազմաթիվ գործողությունների ներառումից, ներառում է նաև դա: Ես դա դիտարկում էի որպես հանցավոր խմբի կողմից հանցավոր համագործակցություն՝ նախապես կազմակերպված ծանր հանցագործություններ կատարելու համար: Նույն վերաքննիչ դատարանի համար սա նաև ուղենիշ է, թե ինքն ինչ պետք է անի: Կտեսնենք, թե վերաքննիչ դատարանն ինչպես կգնահատի այս հանգամանքը՝ ուղղակի, թե անուղղակի: Որովհետև ՄԻԵԴ գնացող մեր գործերում դա շատ ընդգծված դրսևորում է ունեցել արտակարգ դրություն մտցնելու հրամանագրի հրապարակումը: Այդ հրամանագիրը փետրվարի 22-23-ից Ռոբերտ Քոչարյանի մտքի մեջ խմորվել է և ի սկզբանե, երևի կարելի է ասել՝ հենց այդ ժամանակ ծնված հրամանագիր է: Այն ֆորմալ ձևակերպում է ստացել մարտի 1-ի երեկոյան, բայց, ըստ էության, այն դետալները, որոնց մասին մենք խոսում ենք, այդ ճնշումները, ակտիվիստներին բաժիններ տանելը, և այն, որ ինքն արդեն այդ ժամանակ ասել է, որ արտակարգ դրություն պետք է մտցվի Հայաստանում և այդ կապակցությամբ բարձրաստիճան պաշտոնյաների ցուցմունքներ կան,  և նրանք պնդում են, որ այդ հրամանագիրն ի սկզբանե իր մտադրություններում ամուր ընդգծված միտում է ունեցել: Այս առումով դեպքերի զարգացումների  արհեստածին լինելը, այն, որ ցանկացել է այնպես սարքել, որ արտակարգ դրությունը հայտարարվի դե յուրե,  խոսում է այն մասին, որ ՀՀ նախկին իշխանությունները նաև այս հարցում բնական վիճակ չեն ապահովել, նրանք բոլոր գործողությունները տարել են դեպի հակաօրինական արտակարգ դրության հրամանագրի ընդունում: Այդ հրամանագրի ընդունումը ոչ միայն նպատակ է հետապնդել հանրահավաքները ցրելուն ուղղված գործողություններ կատարել, այլ նաև ազդել քննչական մարմինների գործողությունների վրա: Գիտեք, որ բաժիններում ինչ ասես կատարվել է և դա չի լուսաբանվել: Այո, այդ հրամանագիրը մի շարք տեսանկյուններից վերլուծելու կարիք կա:  Սա արդեն երրորդ լուրջ վճիռն է, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի նկատմամբ արձակում է և դրանով գրեթե գնահատական է տվել Ռոբերտ Քոչարյանի բոլոր գործողություններին:

Սրանով փլվո՞ւմ է ՍԴ որոշումը, որով հակասահմանադրական ճանաչվեց 300.1 հոդվածը:

Գիտեք, իրականում ՍԴ որոշումը ես երբեք չեմ ընդունել և չեմ ընդունի, որովհետև դա ծաղր է Հայաստանի իրավական համակարգին: Ասել, որ ՀՀ նախագահը չի հասկանում, թե ինչ է ժողովրդավարությունը, Սահմանադրության առաջին հոդվածի խախտումը, ուղղակի Հայաստանի պատմության մեջ այդպիսի նախագահ չենք ունեցել, որը ժողովրդավարությունն ու բռնապետությունը իրարից չտարբերի: Այո, այդ որոշումը նաև սրա մասին է, այդ որոշումը առնչվում է Սահմանադրության առաջին հոդվածին:

Ի՞նչ պետք է անել  ՄԻԵԴ-ի այս որոշումից հետո, որը պետք է լինի հաջորդ քայլը:

Անկեղծ ասած, ես էլ եմ մտադիր  խորացված ուսումնասիրել այդ որոշումը: Լավ կլինի մանրամասն ուսումնասիրել այդ որոշումը, դրա ենթատեքստը: Կարծում եմ՝ նախ վերաքննիչ դատարանը ինքը պետք է գնահատի այս պահին, հենց այս մեղադրանքի սահմաններում: Քանի որ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի խախտմամբ դատարանը կայացրել է քրեական հետապնդում չիրականացնող որոշում, դա վերացվի, և ըստ էության, քննության ընթացքում արծարծվեն նաև այս հարցերը: Որովհետև այնպես չէ, որ սա նորություն է, ՀՔԾ-ի մեղադրական եզրակացությունում այդ որոշմանը գնահատական տրվել է, թե ինչու է անպայման ուզեցել, որ արտակարգ դրություն լինի: Այդ ամբողջ վերլուծությունը ՀՔԾ-ն ունի: Դա շատ չի տարբերվում ՄԻԵԴ-ի գնահատականներից: Պարզապես մենք գնահատականներ տալու հարցում մեր դատարանները շատ հետնահանջ են ապրել, և շարունակում են իրենց պահել 2008 թվականի դատարանների պահվածքով: Եթե հարցին այդպես են նայում, և գտնում են, որ տուժողների շահերը պետք է ստորադասվեն  ամբաստանյալների շահերին, դատական ակտով էլ պատճառաբանել են, թե հարգել են մրցակցության սկզբունքը: Այնպիսի տպավորություն է, որ տուժողներին ձեռ են առնում այդպիսի անձանագրումներ կատարելով: Կարծում եմ, որ եթե Վերաքննիչ դատարանը այս դատական ակտը չբեկանի, ուրեմն նոր ինչ-որ գործընթաց պետք է սկսվի, որովհետև սա նոր երևան եկած հանգամանք է, ըստ էության: Պետք է վերաբացման վարույթ լինի, բայց ես նաև չգիտեմ, թե «Հայկական ժամանակը» ինչ գործընթացներով է այդ գործը հասցրել ՄԻԵԴ: Վերաբացման վարույթը վերաբերում է նրանց կայացրած դատական ակտերին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում