Friday, 29 09 2023
18:04
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:00
Լիտվայում 3000 ուսուցիչներ գործադուլի են դուրս եկել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում
Հրատապ է անխոչընդոտ մարդասիրական օգնության ցուցաբերումը ինչպես ԼՂ-ում գտնվողներին, այնպես էլ այնտեղից հեռացածներին․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
Հայաստանի տարածքային ամբողջականությունն առաջնային է մեզ համար. Էստոնիայի խորհրդարանի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին
Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանը հակա-Ռուսաստան չէ
17:30
ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը կարող է կին լինել
17:25
Եղանակը աշխարհում – Սեպտեմբեր 30, 2023
«Հայաստանը հնարավորությունը ուներ բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ». Ալիև
Սեպտեմբերի 20-ից հետո ավելի հեշտ կլինի խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կնքել. Ալիև
17:17
«Ղարաբաղի հայերը զանգվածաբար գաղթում են Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով». Պետեր Ստանո
Անահիտ Մանասյանը Նաննա Սկաուին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Եվլախում ավարտվել է ԼՂ և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը
Խնամքի հաստատություններում ավելի քան 20 առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են տեղավորվել
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 93 հազարի
Ադրբեջանցիները ձերբակալել են ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալին
«Աշխարհի վիճակը պարտավորեցնում է ԱՊՀ երկրներին՝ ունենալ հզոր զինված ուժեր». Շոյգու
Նոր փուլ և թեժացող հանգույց
ԿԸՀ-ն հաստատել է քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած տորագրությունների վավերականությունը
«Բաքուն հանդես է գալիս Երևանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորման օգտին». Հաջիև
«Ղարաբաղում հայերի կրոնական, մշակութային և այլ իրավունքների հարցերը կլուծվեն միջազգային կոնվենցիաներին համապատասխան». Ալիև
Վարչապետի մոտ քննարկվել է 2023-2030 թթ. Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծը
Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թվում գրանցվել են ինսուլտից մահվան դեպքեր. Ավանեսյան
Հունաստանն առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին. Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը` Ալեն Սիմոնյանին
«Մինսկի խումբը լուծում կգտներ, եթե ցանկանար». Ալիև
Եվլախում մեկնարկել է Ադրբեջանի ու Արցախի պատվիրակությունների հանդիպումը
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը մնում է արդիական». Պեսկով
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 29, 2023
«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության հարցը կքննարկվի Բաքվի հետ». Պեսկով

Հայաստանի համար թերևս դա է նախընտրելի. ինչ կհայտարարեն Բայդենն ու Մակրոնը

Սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկման առանցքային հարցը եղել է, կամ համենայնդեպս ազդարարվել էր, որ պետք է լինի հնդկախաղաղօվկիանոսյան գոտում եռյակ-ալյանսի ստեղծման առիթով առաջացած ամերիկա-ֆրանսիական լարվածությունը: Ինչպես հայտնի է, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան հայտարարեցին եռյակ միավորում ստեղծելու մասին, որի նպատակը հնդկա-խաղաղօվկիանոսյան գոտում անվտանգային գերակայությունն է, այդ թվում ռազմական նորագույն տեխնոլոգիաների կիրառումով: Մասնավորապես, այդ համատեքստում Ավստրալիան կստանա միջուկային սուզանավատորմ ունենալու հնարավորություն:

Ֆրանսիան նախագահի մակարդակով հայտարարեց, որ եռյակի այդ որոշումըւ հարված է մեջքից: Փարիզի դժգոհությունն ունի թե քաղաքական կամ ռազմա-քաղաքական, թե տնտեսական շարժառիթ, այն իմաստով, որ Ավստրալիան նաև հրաժարվեց Ֆրանսիայից նավեր ձեռք բերելու գործարքից: Եվ ահա, օրերս տևող այդ դժգոհության ֆոնին տեղի է ունենում ԱՄն ու Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցը, որի մասին տեղեկության մեջ Ելիսեյան պալատը նշել էր, որ առաջիկայում ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահները կանեն համատեղ հայտարարություն: Հայաստանի համար կարող է լինել լավ, առնվազն միջավայրային իմաստով, եթե հարթվի Մինսկի խմբի երկու համանախագահ երկրների միջև լարվածությունը և ճգնաժամ խորանալու փոխարեն, նրանք վերադառնան գործակցային հարաբերության դաշտ: Դա հատկապես  կարևոր է այն պարագայում, որ ԱՄՆ-ը ու Ֆրանսիան են առավել շեշտադրում Արցախի հարցում կարգավիճակի հարցը լուծելու կարևորությունը, ինչը էական օրակարգ է հայկական կողմի համար: Իհարկե այստեղ պետք չէ տրվել բացարձակ ընկալումների, որովհետև արվում են նաև հայտարարություններ, որոնք առնվազն առաջացնում են հարցեր, թե կարգավիճակի հարցի, թե նաև այդ հարցի լուծմանը փոխկապակցված այլ օրակարգերի առնչությամբ, որ կարող են լինել արդեն Բաքվի հետաքրքրության դաշտում: Այդուհանդերձ, առաջացող հարցերի ուղղությամբ աշխատանքի առումով էլ ամերիկա-ֆրանսիական գործակցային միջավայրը ավելի նպաստավոր աշխատանքային միջավայր կարող է լինել Հայաստանի համար, քան ճգնաժամի խորացումը: Հատկապես հաշվի առնելով այն, որ այդուհանդերձ ռեգիոնալ կովկասյան խաղի իմաստով Փարիզի և Վաշինգտոնի քաղաքական կշիռներն ու հնարավորությունները նկատելի տարբեր են և այդ իմաստով, հաշվի առնելով նաև ռուս-թուրքական հարաբերակցությունը, թերևս առավել նախընտրելի է ամերիկա-ֆրանսիական համադրվածությունը, քան հակադրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում