Monday, 25 09 2023
Իրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի և հայ ժողովրդի համար. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ Ալեն Սիմոնյանին
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն ավարտվել է
Սամանթա Փաուերը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանի միակ հուսալի դաշնակիցն այժմ ԱՄՆ-ն է, այլ գործընկերներ չկան
Լիտվայի դեսպանն Ալեն Սիմոնյանին առաջարկել է տեսազանգի միջոցով միջխորհրդարանական քննարկում իրականացնել
16:07
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Սեպտեմբեր 25 2023
ԼՂ-ից Հայաստան ուղևորվող մեքենաների շարասյունը. ճանապարհին խցանում է առաջացել
Մեր քաղաքագլուխները մեզ թողին թուրքի բերան. տեղահանված կնոջ պատմությունը
Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են
Գործ ունենք բռնի տեղահանման գործընթացի հետ. ՀՀ ՄԻՊ-ը՝ Կոռնիձորում
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Սեպտեմբեր 25-28
Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Հայաստան
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 25, 2023
15:15
Մահացել է «Կոզա Նոստրայի» ղեկավարը համարվող Մեսինա Դենարոն՝ «վերջին կնքահայրը»
Լուրերի արտակարգ թողարկում 15։00
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանել են Հայաստան
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 25, 2023
«Խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղում մնալու հստակ ժամկետներ չկան». Պեսկով
Մտահոգիչ հայտարարություն Գրանադայի հանդիպումից առաջ
Մեկնարկել է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը
Լուրերի արտակարգ թողարկում 14։00
13:59
ԱՄՆ-ն Իսրայելի համար առանց վիզայի ռեժիմ կսահմանի
13:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լեռնային Ղարաբաղից Հայաստան այս պահի դրությամբ մուտք է գործել շուրջ 4850 բռնի տեղահանված անձ
Սա Փաշինյանի խաչն է, պետք է մինչև վերջ գնա ու մեզ ազատի ՌԴ ճիրաններից
Սամվել Բաբայանը կարողացել է արդեն հասնել Հայաստան
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Սեպտեմբեր 25, 2023
13:30
Փաշինյան-Պուտին-Էրդողան-Ալիև հանդիպում դեռևս չի քննարկվում. РИА-Новости
Հրաժարվել Պրահայից կնշանակի հրաժարվել միջազգային հանրությունից

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հրավիրված են եղել Անկախության օրվա միջոցառմանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պես հրավիրված են եղել ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին կառավարությունից: Սակայն, ինչպես հայտնի է, բոլոր երեք նախագահներն էլ չեն մասնակցել այդ միջոցառմանը՝ մերժելով Նիկոլ Փաշինյանի հրավերը:

Երեկ՝ ամբողջ օրը, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է երկրորդ եւ երրորդ նախագահների գրասենյակներից ամեն դեպքում պարզել՝ հրավեր ստացել են, թե ոչ, եւ ինչու չեն մասնակցել միջոցառմանը, սակայն ամբողջ օրվա ընթացքում նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ կառավարությունից վստահեցրին, թե բոլոր երեք ղեկավարներին էլ հրավեր եղել է:

Հիշեցնենք, որ Հրապարակում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաեւ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին։ Ե՛վ «Պատիվ ունեմ»-ը, եւ՛ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» խմբակցությունը չեն մասնակցել միջոցառմանը»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում