Wednesday, 18 05 2022
ԲԴԽ անդամների գլխավորած պատվիրակությունը Վրաստանում էր
Հանրահավաքներին 50 հազար թիվ չեմ տեսել․ Ռուստամ Բադասյան
Բաց նամակ. ի պաշտպանություն Հայաստանում ժողովրդավարության հարկավոր է խափանել ժողովրդավարության դեմ ոտնձգությունները
Այդպիսի կոնտինգենտը վտանգավոր է քաղաքական գործընթացների մեջ ներգրավված մեր մատաղ սերնդի համար. Անդրանիկ Քոչարյան
13:49
ԱՄՆ միջուկային զինանոցն ունի ավելի քան 5,4 հազար մարտագլխիկ
Ոստիկանությունը ՀՀ քաղաքացիների առաջ իր պարտքը գերազանց է կատարում. Վահագն Ալեքսանյան
13:40
ԱՄՆ-ն ուսումնասիրում Է Ուկրաինայից եգիպտացորենի եւ ցորենի արտահանման ուղիները. CNN
13:30
Օրվա միտքը. Եթե ճիշտ է, որ Ռուսաստանը կորցրել է իր բանակի 15%-ը, սա ռեկորդային կորուստ է
Ադրբեջանական կեղծ քարոզչության հերթական դրսևորումը. 5 տարի վաղեմության տեսանյութի հերոսական մատուցումը
Դիմում եմ Ներքին Հանդի Հասմիկին, որ Աննա Գրիգորյանը մասնակցի անվտանգության հարցերը քննարկող նիստին․ Անդրանիկ Քոչարյան
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Ինչպես խոստացել էր Իշխան Սաղաթելյանը՝ քաղաքը պարալիզացվա՞ծ է, թե՞ ոչ. Անդրանիկ Քոչարյանը՝ փոխոստիկանապետին
13:09
ԿԺԴՀ-ում տենդի ախտանիշներով եւս 232 հազար մարդ են հայտնաբերել մեկ օրում
Ինչպես են Երևանի մետրոպոլիտենում ցուցարարները երգում «Զարթնիր լաո»-ն ու հերթով բերման ենթարկվում
Դաղստանում երկու զինյալ են ոչնչացրել հակաահաբեկչական գործողության ընթացքում
Կհասկանայի «առանց թուրքի Հայաստան»-ը, եթե Գյումրիում թուրքական ռազմաբազա լիներ
Անհնազանդության ակցիաների պատճառով կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունը
Հոգնեցինք, եկեք նստենք գետնին․ ոստիկանները բերման ենթարկեցին փողոց փակող ցուցարարներին
13:01
ԱՄՆ-ը կշարունակի Սաուդյան Արաբիային օգնություն ցուցաբերել նրա տարածքը պաշտպանելու հարցում
Արցախի ճակատագիրը կախված է ռուս-ուկրաինական պատերազմից
Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտնաբերվել է նռնակ
12:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
12:50
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդունել Է դաշինքին անդամակցության Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտերը
Թուրինում, թե՞ Ալբանիայում․ Հինգ օրում 2 եզրափակիչ Մխիթարյանի և Մոուրինյոյի համար
Իրանի նավթի 26-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ստորագրավել է փոխգործակցության համաձայնագիր
Հեղուկ գազի գինը – Մայիսի 4, 2022
Ֆրանսիայի հրապարակի վրաններից մեկում քաղաքացու մահը վրա է հասել թմրամիջոցից գերդոզավորման հետևանքով. փոխոստիկանապետ
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մայիսի 18, 2022
Մխիթար Գալեյանի հայրը ձերբակալվել է. Նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել
12:15
Կիևի մոտ գտնվող գյուղը՝ ռուսական հրետակոծությունից հետո

ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը հետ կվերադառնա Վաշինգտոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուլ Մակրոնը որոշում է կայացրել, որ իրենց դեսպանը Վաշինգտոնում առաջիկա շաբաթվա ընթացքում կվերադառնա Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնել են ԱՄՆ Սպիտակ տնից՝ մանրամասներ ներկայացնելով Մակրոնի և նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցից, որում կողմերը քննարկել էին իրադրությունը Ավստրալիայի կողմից ֆրանսիական կողմի հետ ունեցած ռազմական համաձայնագրի խզումից և Միացյալ Նահանգների հետ նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ հայտարարությունից հետո ստեղծված նոր իրադրության առնչությամբ:

«Երկու երկրների առաջնորդները որոշում են կայացրել սկսել առարկայական խորհրդատվություններ՝ ուղղված վստահության ապահովման պայմանների ստեղծմանը և համընդհանուր նպատակներին հասնելու համար հստակ միջոցների ձեռնարկմանը: Նրանք հոկտեմբերի վերջին կհանդիպեն Եվրոպայում՝ հասնելու ընդհանուր փոխըմբռնման և պահպանելու այս գործընթացի դինամիկան»,- ասվում է հայտարարության մեջ:

Ֆրանսիան ավելի վաղ խորհրդատվությունների համար անհապաղ հետ էր կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Պատճառն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունն է անվտանգության ոլորտում նոր գործընկերություն՝ AUKUS-ի ստեղծման մասին: Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է համարել դաշնակիցների և գործընկերների միջև նման վարքագիծը: Ֆրանսիական կողմը Մեծ Բրիտանիայի նման վարքագիծն անվանել է «օպորտունիզմի դրսևորում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում