
Գերմանիան Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում երկրորդ անգամ առաջարկել է Թեդրոս Գեբրեյեսուսի թեկնածությունը: Այս մասին հայտնում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը:
Գերմանիայի առողջապահության նախարարն ավելի վաղ կոչ էր արել մյուս երկրներին միանալ իրենց նախաձեռնությանն ու կրկին 5 տարի ժամկետով առաջադրել Գեբրեյեսուսի թեկնածությունը:
Այս պահին ԱՀԿ ղեկավարի պաշտոնում այլ թեկնածուների անուններ չեն շրջանառվում: Թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը սեպտեմբերի 23-ն է:
Թեկնածուների անունները պաշտոնապես կհրապարակվեն միայն նոյեմբերի սկզբին: