Ռուսաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Արսեն Զախարյանը կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայում։ Ըստ ռուսական լրատվամիջոցների Զախարյանը հայտնվել է նաև Դորտմունդի «Բորուսիայի» ուշադրության կենտրոնում։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Զախարյանի տրանսֆերը ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնան»։