Friday, 19 04 2024
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում

Չթեստավորման, չպատվաստման համար աշխատողին ազատելու հիմք Աշխատանքային օրենսգրքում չկա. Ժորա Սարգսյան

Կորոնավիրուսային իրավիճակի հաղթահարմանն ուղղված ՀՀ առողջապահության նախարարի հրամանով նախատեսված պատվաստվելու կամ թեստավորվելու պահանջները չկատարելու դեպքում գործատու-աշխատող իրավահարաբերությունների հետ կապված աշխատանքային օրենսդրությունը լուծումներ չի առաջարկում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ չթեստավորման, չպատվաստման համար աշխատողին աշխատանքից ազատելու հիմք Աշխատանքային օրենսգրքում չկա:

«Եթե այս խնդիրը դիտարկում ենք աշխատանքային օրենսդրության համատեքստում, ապա չկա որևէ կարգավորում, որևէ պահանջ, ըստ որի գործատուն աշխատողին կարող է ազատել աշխատանքից, եթե չի պահպանել հրամանով սահմանված պահանջները: Այո, հրամանը կա, սակայն Աշխատանքային օրենսգրքով չկա համապատասխան հիմք, որը հնարավորություն կտա գործատուին չթեստավորման, չպատվաստման դեպքում ազատել աշխատանքից»,- ասաց Ժորա Սարգսյանը:

ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը նշեց, որ մշակվել է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթ, որը սեպտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դրված:

«Սա հնարավորություն է տալիս պետական իշխանության մարմիններին որպես գործատու համակարգել իր աշխատակիցների միջև հարաբերությունները: Այս նախագծով նախատեսվում է պարտականություն հանրային իշխանության մարմնի համար, այն է՝ թույլ չտալ հանրային ծառայողին մուտք գործել աշխատավայր, եթե չունի ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված աշխատանքի ներկայանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Դրանք երեքն են՝ թեստավորման, պատվաստման կամ հակացուցումների մասին փաստաթուղթ»,- ասաց Տիգրան Դադունցը: Եթե այս հիմքով հանրային ծառայողը չի ներկայանում աշխատանքի 30 օր անընդմեջ կամ տարվա ընթացքում 50 օր, ապա հանրային իշխանության մարմինը, որպես գործատու, պարտավոր է դադարեցնել տվյալ աշխատողի հետ հարաբերությունները:

Արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծն առաջարկվող լուծում է միայն հանրային ծառայության ոլորտում և դեռ քննարկման փուլում է: Ստացվում է, գործատու-աշխատող իրավահարաբերությունների հետ կապված լուծում առայժմ չկա, և գործատուն աշխատողին չի կարող աշխատանքից ազատել չպատվաստվելու, չթեստավորվելու համար: Ու չնայած այս հանգամանքին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչությունը պատվաստումների կամ թեստավորումների հետ կապված ՀՀ առողջապահության նախարարի հրամանի պահանջները չկատարելու դեպքում տուգանելու է բոլոր գործատուներին:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը նշեց, որ հանրային ծառայության մարմին լինի, մասնավոր ընկերություն, թե պետական կառույց, տեսչական մարմինը տուգանելու է:

«Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքն ասում է, որ սանիտարական նորմերը չպահպանելն առաջացնում է տուգանքի որոշում ֆիզիկական, իրավաբանական անձանց նկատմամբ: Առաջին անգամ խախտման դեպքում 10-20 հազար դրամ նախատեսված է ֆիզիկական անձանց նկատմամբ, 40-120 հազար դրամի չափով տուգանք՝ իրավաբանական անձանց նկատմամբ»,- ասաց Աննա Հարությունյանը:

Տեսչական մարմնի ներկայացուցիչը նշեց, որ ստուգումների հետ կապված իրենց գործունեությունը մնում է նույնը: Այն, ինչ արվել է կորոնավիրուսի առաջին դեպքերի ի հայտ գալուն զուգահեռ, շարունակվելու է առաջիկայում ևս: Պարզապես, մի շարք այլ պահանջներից բացի, հաշվի են առնվելու նաև թեստավորման ու պատվաստման պահանջները: Ստուգայցերի ժամանակ հաշվի են առնվում ռիսկային տնտեսավարողները, սակայն, ըստ Աննա Հարությունյանի, դա չի նշանակում, թե մյուս կազմակերպություններում ստուգայցեր չեն արվելու: Վերահսկողությունն ուղղորդվում է նաև իրազեկմամբ, բացատրական աշխատանքներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում