Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպման առաջարկություն է արել: Ինչո՞ւ է իշխանությունը լռում այս մասին, ու ինչո՞ւ է հայ հանրությունն այդ մասին իմանում Թուրքիայի նախագահից։ Ակնհայտ է, որ Թուրքիայի ղեկավարը չի հրաժարվում իր նախապայմաններից, այս դեպքում Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է ցանկանում քննարկել նրա հետ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի և հասարակական գործիչ Նարինե Դիլբարյանի հետ: