Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

Արցախի ճակատագիրը ռուս խաղաղապահների խնդրի համատեքստում

«Ադրբեջանական կողմն իր գործողություններով փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը, ինչի մասին են վկայում ադրբեջանական կողմի գործողությունները»: Դա Հայաստանի կառավարության պատասխանն է Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության հարցմանը, կապված Արցախում ռուս խաղաղապահների առկայության հեռանկարի հանդեպ Երևանի դիրքորոշման հետ: Այդ հարցը ռուս-ադրբեջանական տիրույթում բավականին ակտիվացավ հատկապես ռուս խաղաղապահների նախկին հրամանատար Մուրադովի այն հայտարարությունից հետո, որ ժամկետը լրանալուց հետո խաղաղապահների ներկայությունը կերկարաձգվի: Միարժեք այդ հայտարարությունը ուշադրություն էր գրավել այն առումով, որ հետագա երկարաձգման հարցը պետք է որոշվի հակամարտող կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջոցով:

Մուրադովի հայտարարությունն ավելի էր բորբոքել ռուս խաղաղապահների ներկայության հանդեպ Ադրբեջանում առանց այդ էլ եղած դժգոհությունները: Դրանց «պատճառ», իսկ իրականում թերևս առիթ էր եղել նաև այն, որ ՌԴ-ն որոշել էր Մուրադովի փոխարինող ընտրել գեներալ Կոսոբոկովին, որը եղել է Աբխազիայում ռուսական ռազմակայանի հրամանատար: Ադրբեջանցիները այդտեղ տեսել են Արցախի հետ զուգահեռի խորհրդանշականություն, այն իմաստով, որ ռուսները ճանաչել են Աբխազիայի անկախությունը: Առավել ևս, որ Պուտինը դեռևս 2020-ի նոյեմբերին բավականին թափանցիկ ակնարկել էր հենց Աբխազիայի և Օսիայի օրինակի վրա, որ ռուս խաղաղապահների դեմ գործողության պարագայում է Ռուսաստանը ճանաչել այդ միավորների անկախությունը: Ա

րցախում ռուս խաղաղապահների թեման խթանեց նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, սեպտեմբերի 0-ի իր հարցազրույցում հնչեցրած մտքով, որ ռուսները կատարում են կայունացնող կարևոր դեր, բայց նրանց ապագան պետք է որոշեն Հայաստանն ու Ադրբեջանը՝ ինքնիշխան որոշումով: Իհարկե ԱՄՆ դեսպանի այդ հայտարարությունը առաջացնում է մի շարք հարցեր, որոնց առնչությամբ առավելագույն իրազեկման աստիճանն է առանցքային լինելու թեմայի վերաբերյալ Հայաստանի դիրքավորման առումով: Այդ առնչությամբ կառավարության արձագանքում հատկանշական է տողատակը, որ ռուս խաղաղապահների ներկայության հարցում այսպես ասած խնդիրներ առաջացնելու միտում է դրսևորում Ադրբեջանը, հետևաբար ինքնին այդ հանգամանքը Հայաստանին պետք է ստիպի չհայտնվել որևէ ծուղակում:

Մյուս կողմից, Հայաստանն իրավունք չունի նաև փաստի առաջ հայտնվել որևէ իքս ժամանակ անց, եթե ռազմա-քաղաքական ավելի լայն զարգացումների հետևանքով առաջանան Արցախում ռուս խաղաղապահների ներկայության հետ կապված խնդիրներ, կամ առաջանա իրավիճակ, երբ Մոսկվան ստիպված կլինի կայացնել հեռանալու որոշում: Երևանի համար չափազանց կարևոր է, որպեսզի չառաջանա Արցախի շուրջ անվտանգային վակուում, եթե անգամ միջազգային օրակարգում բավականին սուր կերպով առաջանա Արցախում ռուսական խաղաղապահությունը բազմազգ խաղաղապահությամբ փոխարինելու հրատապ կամ առարկայական օրակարգ: Այդուհանդերձ, Երևանն այդ ուղղությամբ պետք է աշխատի լուռ, մի կողմից Մոսկվայի հետ՝ բացատրելով. մենք հակված չենք առաջացնել խնդիրներ, սակայն միաժամանակ դա մեզ էլ ավելի հիմնավոր իրավունք է տալիս աշխատել նաև որևէ այլ գործոնների բերումով առաջանալիք խնդիրների լուծման մեր այլընտրանքները ունենալու ուղղությամբ, ինչպես նաև աշխատելով Նահանգների հետ. Մենք բոլորովին դեմ չենք խաղաղապահների բազմազգ ձևաչափին, սակայն իրավունք չունենք թույլ տալու, որ այդ օրակարգի հնարավոր սպասարկումը տեղի ունենա Արցախում անվտանգային խնդիրների հրահրման կամ սադրման միջոցով, կամ առավել ևս առաջանա իրավիճակ, երբ Ռուսաստանը ստիպված լինելով ընդունել այդ օրակարգը, կգնա իրենից հետո թեկուզ ջրհեղեղ տրամաբանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում